Նոր բանակցություններ գազի գնի վերաբերյալ
Հայ-ռուսական հարաբերություններում գազի գնի հետ կապված որևէ լարվածություն չունենք և չենք էլ ունենա: Այս մասին հայտարարեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը՝ իր պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ օգոստոսի 29-ին հրավիրած մամուլի ասուլիսին: Նա հավաստեց, որ կարևորագույն հարցերում Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխըմբռնում կար ու կա, և դա թույլ է տալիս մտածել, որ Հայաստանի համար գազի գինը չի ավելանա:
Նախարարը նկատեց, որ գազի գնի վերաբերյալ բանակցությունները հիմնականում երկրների առաջին դեմքերն են վարում, և այս պահին որևէ բանակցություն չկա, բայց տարեվերջին լրանում է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի մասին» համաձայնագրի ժամկետը, և բնական է՝ համապատասխան բանակցություններ կլինեն, և Հայաստանը ձգտելու է ավելի էժան գազ ստանալ:
«Մենք ամեն ինչ անելու ենք, որ ունենանք գազի ավելի էժան գին, քան այսօր ունենք: ՀՀ կառավարությունը ամեն ինչ անելու է, որ ավելի էժան տարբերակ ունենա»,-ընդգծեց Արթուր Գրիգորյանը:
Նրա խոսքով` բանակցությունները շարունակվելու են նաև Իրանի հետ. հայկական կողմն Իրանի էներգետիկայի նախարարի հետ անցկացրել է մի շարք քննարկումներ և հարց է բարձրացրել Իրանի կողմից հնարավոր էժան տարբերակով գազի վաճառքի մասին:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
Նոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր ծրագրի պակասը. Ծառուկյան
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Մեկ օրում մոտ 50 հազար միգրանտ հատել է Իսպանիայի Սեուտա անկլավի սահմանը
ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը պարգևատրվել է ՀՀ ԱԺ պատվո մեդալով