Խոշոր ավտովթար՝ Թբիլիսիում. տուժել են ՀՀ 8 քաղաքացիներ, այդ թվում երեխա
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 20-ին, ժամը 05:14-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահից տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 02:58-ին Թբիլիսի քաղաքի Պռավայա Նաբերեժնայա փողոցում՝ «Ելյավա» շուկայի մոտակայքում, բախվել են «Mercedes Minivan» մակնիշի եւ «Mercedes CLK» մակնիշի (վարորդը՝ 46-ամյա Օլեգ Օմարով, Վրաստանի Հանրապետության քաղաքացի) ավտոմեքենաները:
«Mersedes CLK» մակնիշի վարորդը, 7-ամյա Մանե Խաչատրյանը, 37-ամյա Արամ Խաչատրյանը, 32-ամյա Արփինե Մամյանը, 29-ամյա Մարիա Հանյանը, 23-ամյա Անդրանիկ Գինոսյանը եւ եւս 3 ՀՀ քաղաքացիներ հոսպիտալացվել են Թբիլիսի քաղաքի «Ռեսպուբլիկանսկոյե», «Խուդուշարի», «Թբիլիսկոյե», «Ցենտրալնոյե» եւ «Խիրուրգիչեսկոյե Նացիոնալնոյե» ԲԿ-ներ:
Ստացված տեղեկությունը փոխանցվել է ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում Արտաքին գործերի նախարարության, Տրանսպորտի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության եւ Առողջապահության նախարարության ներկայացուցիչներին:
Ժամը 08:17-ին կապ է հաստատվել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահի հետ, ով հաղորդել է, որ Արփինե Մամյանը գտնվում է «Ռեսպուբլիկանսկոյե» ԲԿ-ում, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար: Արամ Խաչատրյանը եւ 32-ամյա Անի Ավանեսյանը գտնվում են «Խիրուրգիչեսկոյե Նացիոնալնոյե» ԲԿ-ում: Արամ Խաչատրյանի վիճակը գնահատվել է ծանր, իսկ Անի Ավանեսյանինը՝ բավարար:


















































1 զոհ, 2 տուժած․ Հյուսիս-hարավ ավտոճանապարհի չշահագործվող հատվածում բախվել են «Mercedes»-ը և «BMW»-ն
Թբիլիսիում խոշոր ավտովթարի հետեւանքով 9 հայ վիրավորներից մեկը մահացել է. մանրամասներ
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել
Գումար` հանրահավաքին մասնակցելու համար
Ուշադրության կենտրոնում է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը
Դեսպան Մկրտչյանը ԱՄՆ Կոնգրեսում մասնակցել է ընտանիքների բարօրությանը նվիրված միջոցառմանը