Փաշինյանի կառավարությունը բարձրացրեց Սերժ Սարգսյանի դերը. Անդրիաս Ղուկասյան
Այսօր Նիկոլ Փաշինյանը վարչապետի կեցվածքից խնդիր ունի վերադառնալու շարժման ղեկավարի կեցվածքին։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 17-ին, հայտարարեց «Հայաստանի կառուցողական կուսակցության» նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։
«Խորհրդարանը որպես այդպիսին ռեակցիոն է, հակահեղափոխական է։ Ժամանակավոր կառավարության հենարանը խորհրդարանում շատ թույլ է։ Նույնիսկ «Ելք»–ը պառակտվեց ավագանու ընտրությունների հարցում։ Խորհրդարանում գործադիր իշխանությունը իրականում շատ խոցելի է, այս սահմանադրության պայմաններում գործադիր իշխանությունը առանց օրենսդիր իշխանության աջակցության որեւէ գործունեություն չի կարող պլանավորել»,– նշեց նա։
Փաշինյանը եւ ժամանակավոր կառավարությունը, Ղուկասյանի կարծիքով, պետք է վերանայեն իրենց գործունեության մեջ, քանի որ հակառակ պարագայում ավելի խոցելի կդառնան։
Քաղաքագետը պնդեց, որ ավելի կարճ ժամկետներում պետք էր անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրությունները, իսկ նման երկար անցումային շրջան սահմանելով՝ ժամանակավոր կառավարությունը բարձրացրեց Սերժ Սարգսյանի դերը։
«Այսպիսի պայմաններում անհրաժեշտություն է նորից փողոց դուրս գալը եւ այսօր Նիկոլ Փաշինյանը վարչապետի կեցվածքից խնդիր ունի վերադառնալու շարժման ղեկավարի կեցվածքին, այդ դերում փորձի մարդկանց համախմբել, քանի որ եթե գործադիր իշխանությունը չի հենվում օրենսդիր իշխանության վրա, պետք է հենվի ժողովրդի վրա»,– եզրափակեց նա։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
Նոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր ծրագրի պակասը. Ծառուկյան
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Մեկ օրում մոտ 50 հազար միգրանտ հատել է Իսպանիայի Սեուտա անկլավի սահմանը
ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը պարգևատրվել է ՀՀ ԱԺ պատվո մեդալով