Նպաստ ստանալու համար պետք է ներկայացնել երկու նոր փաստաթուղթ
Ինչպես տեղյակ եք՝ Կառավարության 2018 թվականի փետրվարի 1-ի N 72-Ն որոշմամբ (ուժի մեջ է մտել 2018 թվականի օգոստոսի 7-ին) լրացում է կատարվել Կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 145-Ն որոշման մեջ, համաձայն որի, սկսած 2018 թվականի օգոստոսի 7-ից, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվելու համար դիմող ընտանիքը պետք է ներկայացնի նաև երկու նոր փաստաթղթերը:
ԱՔՌԱ վարկային բյուրոյից ստացված տեղեկանք ընտանիքի չափահաս անդամների՝ տվյալ պահին առկա վարկային պարտավորությունների և ժամկետանց վարկերի մասին։
Հայտարարություն՝ ընտանիքի չափահաս անդամների բանկային ավանդների և դրանցից ստացված եկամուտների մասին (բանկային ավանդ ունենալու դեպքում ներկայացվում է նաև բանկի կողմից տրված տեղեկանք՝ ավանդի չափի և հաշվեգրված տոկոսների մասին)։
Հաշվի առնելով նոր կարգի կիրարկման վերաբերյալ հանրության որոշ խմբերի բողոքներն ու դժգոհությունները՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է՝
ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԸ, կարևորելով իրենց սոցիալական պատասխանատվությունը, պատրաստ են իրենց մասնաճյուղերի միջոցով ԱՆՎՃԱՐ քաղաքացիներին տրամադրել ԱՔՌԱ վարկային բյուրոյից ստացված տեղեկանքը (ԶԵԿՈՒՅՑ ՓԱՐՈՍ ծրագիր)։
ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ ԱՔՌԱ վարկային բյուրոյի տեղեկանքը տրամադրում է ԱՆՎՃԱՐ՝ միջինում 10-15 րոպեում։
Օրենքի համաձայն՝ քաղաքացիներն իրավունք ունեն նաև տարին մեկ անգամ ԱՔՌԱ վարկային բյուրոյից անվճար ստանալ իրենց վերաբերյալ ամբողջական վարկային զեկույց։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
Նոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր ծրագրի պակասը. Ծառուկյան
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Մեկ օրում մոտ 50 հազար միգրանտ հատել է Իսպանիայի Սեուտա անկլավի սահմանը
ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը պարգևատրվել է ՀՀ ԱԺ պատվո մեդալով