Գյուղատնտեսության նախարարությունը պարզապես ստում է
Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը ֆանտաստիկ թվեր է հայտնում՝ խոսելով գյուղատնտեսական ապրանքների արտահանման մասին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչյա Բերբերյանը:
Նրա կարծիքով, ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանի հայտարարություններն այն մասին, որ 2018 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է 50 հազար տոննա ծիրան, չի համապատասխանում իրականությանը: Նույնը վերաբերում է նաեւ այլ գյուղատնտեսական ապրանքներին:
«Թող մեզ բեռնատարներ ցույց տան, որոնցով այդ ապրանքները արտահանվել են երկրից: Հայաստանում սառնարանային տնտեսություններն ունեն 350-400 բեռնատար մեքենաներ, որոնց 10 տոկոսը մշտական վերանորոգման մեջ է: Լավագույն դեպքում, նրանք կարող են տարեկան 24-28 հազար տոննա բեռներ տեղափոխել», - ասաց Հրաչյա Բերբերյանը:
Նա կարծում է, որ Գյուղատնտեսության նախարարությունը մաթեմատիկայի մասնագետների կարիք ունի, որպեսզի հասկանան այդ թվերը:
«Թող համապատասխան քաղաքական ուժը մտածի դրա մասին, հակառակ դեպքում նրանք աշնանը պետք է պատասխան տան: Մեր կողմից, մենք կբացատրենք գյուղացիներին, թե քաղաքական ուժերից ով է մեղավոր իրենց ձախողումներում», - նշեց ՀԿ ղեկավարը:
Նա նաեւ ավելացրեց, որ վրդովմունք են առաջացնում պաշտոնյաների հայտարարություններն այն մասին, որ Հայաստան է ներմուծվում մեծ քանակությամբ լոլիկ, սակայն իրականում պարզվում է, որ լոլիկը ներմուծվում է սուբսիդավորվող գյուղատնտեսական վարկերի միջոցով:
«Փաթեթավորման վրա գրում են, որ արտադրված է Հայաստանում եւ այդպիսով փող են լվանում: Չեմ հասկանում՝ ում աչքին են թոզ փչում: Վարչապետի, որ դուք իբրեւ թե լավ եք աշխատել, այդ ժամանակներն արդեն անցել են», - վրդովմունքով ասաց Հրաչյա Բերբերյանը:
Ավելի վաղ Հայաստանի գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը հայտարարեց, որ օգոստոսի 1-ի դրությամբ ծիրանի արտահանումը նախորդ տարվա 28,9 հազար տոննայի դիմաց 78 տոկոսով աճել է մինչեւ 50 հազար տոննա:
Միեւնույն ժամանակ, 2017 թվականի ընթացքում Հայաստանից արտահանվել է մոտ 120 հազար տոննա միրգ եւ բանջարեղեն, 2018 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ այդ թիվը կազմել է 100 հազար տոննա, ինչը նախորդ տարվա թվերին գերազանցում է 70 տոկոսով:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
Նոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր ծրագրի պակասը. Ծառուկյան
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Մեկ օրում մոտ 50 հազար միգրանտ հատել է Իսպանիայի Սեուտա անկլավի սահմանը
ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը պարգևատրվել է ՀՀ ԱԺ պատվո մեդալով