Բողոքի ակցիա ընդդեմ «Սանիթեքի»
Երեւանի ավագանու «Ելք» խմբակցությունն այսօր՝ օգոստոսի 1-ին, բողոքի ակցիա է նախաձեռնել ընդդեմ «Սանիթեք» ընկերության գործունեության:
Խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն ասաց, որ առանց բացառության բոլոր տեղերում աղբահանության իրավիճակն անմխիթար է. «Աղբակույտերն ու գարշահոտությունը համատարած բնույթ է կրում»,-ասաց նա:
Խաժակյանը նշեց, որ ինքը ճշտել է, թե «Սանիթեք» ընկերության մեքենաներից քանիսն են վնասվել, սակայն նկատեց, որ դա քաղաքացիներին չպետք է վերաբերի, դա ընկերության խնդիրն է, իրենք պետք է մտածեն այդ մասին ու լուծում գտնեն»:
Նշենք, ո Երեւանի ավագանու խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը Facebook-ի իր էջում գրել էր, որ 10 օր առաջ այցելել է ընկերություն, որտեղ խոստացել են, որ մեկ-երկու օրվա ընթացքում վիճակը էապես կկարգավորվի եւ աղբահանման բնականոն ընթացքը կապահովվի, բայց խնդիրը չի լուծվել:
Նախօրեին «Սանիթեք» ընկերության հիմնադիր, սեփականատեր, ղեկավար Նիկոլաս Թավիլը ասուլիսի ժամանակ ներողություն էր խնդրել իրավիճակի համար հույս հայտնելով, որ որոշ մարդիկ կդադարեն օգտագործել «Սանիթեքի» գործոնը քաղաքական դիվիդենտներ շահելու հարցում:
Անդրադառնալող աղբահանության խնդիրներին՝ նա նշել էր, որ դրանք առաջացել են 2 շաբաթ առաջ, եւ հիմա աստիճանաբար լուծում են խնդիրը. «Մենք ունենք նոր մեքենաներ, պատվիրել ենք նորերը, որոնք շուտով կստանանք: Մենք ներդրում ենք 500-600 հազար դոլար, որ կարողանանք նոր մեքենաներ բերել: Բանակցում ենք նաեւ մեքենաները թարմացնելու ուղղությամբ: Շուտով կունենանք նաեւ նոր աղբամաններ: Վնասված աղբամանների պատճառով: 600 հազար դոլարի վնաս ենք ունեցել»:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
Նոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր ծրագրի պակասը. Ծառուկյան
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Մեկ օրում մոտ 50 հազար միգրանտ հատել է Իսպանիայի Սեուտա անկլավի սահմանը
ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը պարգևատրվել է ՀՀ ԱԺ պատվո մեդալով