Գյումրիում ռուս զինվորականների վեճն ավարտվել է ծեծկռտուքով. կան վիրավորներ
Շիրակի մարզում, հուլիսի 30-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել. ժամը 00։50-ի սահմաններում Գյումրու բժշկական կենտրոնից ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ «գանգուղեղային փակ վնասվածք՝ հարցականով, ուղեղի ցնցում՝ հարցականով, աջ ակնակապիճի հեմատոմա, ձախ արմնկային շրջանի քերծված վերք, ալկոհոլային հարբածություն» ախտորոշմամբ Գյումրի քաղաքի Սեւերսկի թաղամասի 3/2 հանրակացարանից իրենց մոտ են տեղափոխել մի քաղաքացու։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, մինչ ոստիկանները կհասնեին հիվանդանոց, հերթական ահազանգն է ստացվել հիվանդանոցից, որ «մարմնի տարբեր մասերի քերծվածքներ, ալկոհոլային հարբածություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել եւս մեկ քաղաքացի, այս անգամ Սեւերսկի թաղամասի 3/1 հանրակացարանից։
Ոստիկանները պարզել են՝ վիրավորներն են ՌԴ քաղաքացիներ, 34-ամյա Դենիս Մակիեւը, 36-ամյա Պավել Ռոմանովը։ Պարզվել է, որ նշված անձինք հանրակացարանի բակում վիճաբանել են միմյանց հետ, այնուհետեւ հարվածներ հասցրել միմյանց, որից հետո Դ. Մակիեւը մի քանի անգամ հարվածել է Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցի 8-րդ զինվորական թաղամասում բնակվող՝ 35-ամյա Եգոր Կիբալչիչին պատկանող Nissan մակնիշի ավտոմեքենայի առջեւի եւ հետեւի դռներին։
Աղբյուրի տեղեկություններով՝ Դ. Մակիեւը ծառայում է ՌԴ ՊՆ պաշտպանության նախարարության թիվ N զորամասում՝ որպես մարտկոցի տեխնիկ, կոչումով ավագ ենթասպա է, Պ. Ռոմանովը՝ նույն զորամասում՝ որպես դասակի հրամանատար, կոչումով լեյտենանտ է, Ե. Կիբաչիչինը ծառայում է Հայաստանում տեղակայված Գյումրու թիվ 102 ռազմաբազայում՝ որպես դասակի հրամանատար։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
Նոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր ծրագրի պակասը. Ծառուկյան
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Մեկ օրում մոտ 50 հազար միգրանտ հատել է Իսպանիայի Սեուտա անկլավի սահմանը
ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը պարգևատրվել է ՀՀ ԱԺ պատվո մեդալով