5 անշարժ գույք, 2 ավտոմեքենա, փոխառություններ
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնում նշանակված Արսեն Մանուկյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Մանուկյանը հայտարարագրել է հինգ անշարժ գույք՝ երկու բնակարան եւ մեկական հողամաս, ավտոտնակ եւ հողին ամրակայված այլ անշարժ գույք: Նրանն են նաեւ «TOYOTA CAMRY 2.4» եւ «GAZ 3110» մակնիշի ավտոմեքենաները: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է բաժնեմաս եւ փոխառություններ՝ համապատասխանաբար 1 միլիոն 550 հազար դրամի եւ 1,5 միլիոն դրամի, 3500 եվրոյի ու հազար ԱՄՆ դոլարի չափով:
Դրամական միջոցները կազմել են 1 միլիոն 150 հազար դրամ, 1250 ԱՄՆ դոլար ու 900 եվրո, իսկ եկամուտները՝ 2 միլիոն 974 հազար դրամ, որից 1 միլիոն 388 հազար դրամը քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտն է, 750 հազար դրամը՝ աշխատավարձ, 770 հազար դրամը՝ վարձակալության դիմաց ստացված վճար, իսկ 66 հազար դրամն էլ տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոս»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
Նոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր ծրագրի պակասը. Ծառուկյան
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Մեկ օրում մոտ 50 հազար միգրանտ հատել է Իսպանիայի Սեուտա անկլավի սահմանը
ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը պարգևատրվել է ՀՀ ԱԺ պատվո մեդալով