Նախիջևանի սահմանը՝ Հայաստանի դեմ երկրորդ ճակատ
Այս շաբաթ «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» հանդիպում-քննարկման սեղանի շուրջ մեր տարածաշրջանի տարբեր ոլորտներն ուսումնասիրող փորձագետներ, ռազմական գործիչներ և արևելագետներ քննարկեցին Նախիջևանի կարգավիճակի, այս սահմանային գոտում առկա լարվածության և ներնախիջևանյան իրավիճակի համալիր ուսումնասիրման մի շարք խնդիրներ: «Նախիջևան. կորուստ և հնարավորություններ» խորագրով այս հանդիպման մասնակիցները նշեցին, որ անհրաժեշտ է այս ոլորտում համալիր ուսումնասիրություն և պետությունը հարցը պիտի պահի ուշադրության կենտրոնում՝ պատվիրելով մասնագիտական հետազոտություններ:
ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը նշեց, որ Ադրբեջանում այսօր առկա է երկփեղկված հասարակություն՝ թուրքամետ վերնախավ և իրանամետ հասարակական խավի մի բավական լայն շերտ: Այս դրությունն, ըստ նրա, ձևավորվել է Իրանի և Թուրքիայի քաղաքական ուղղությունների արդյունքում: «Իրանը ցանկանում է, որ հնարավորինս շատ ադրբեջանցիներ գան Իրանի տարածք՝ բնականաբար համապատասխան վերահսկողության պայմաններում, սովորեն իրենց հոգևոր ճեմարաններում, համալսարաններում:
Ի տարբերություն Թուրքիայի, որ ձգտում է աշխատել Ադրբեջանի ռազմական, տնտեսական, քաղաքական վերնախավի հետ՝ Իրանը ձգտում է աշխատել Ադրբեջանի լայն հասարակական շերտերի հետ»: Ոսկանյանի դիտարկմամբ՝ այս գործոնը Հայաստանը կարող է ի շահ իրեն ծառայեցնել՝ որպես փափուկ ուժի կիրառման մեխանիզմ: «Շատ դեպքերում աշխարհում պատերազմների գրանցած հաջողությունների ժամանակ շեշտադրումներն արվում են դասական պատերազմական գործիքներին՝ սպառազինությանը, արդիական բանակին: Բայց չպիտի մոռանանք այսօր հիբրիդային պատերազմների առկայությունը, և նշենք, որ դրանց համար Նախիջևանում այսօր առկա է պարարտ հող՝ թե էթնիկական տիրույթում, թե ցեղային բաժանման տիրույթում»,- ասաց իրանագետը:
«Նախիջևան» հայրենակցական միության ղեկավար, գեներալ-մայոր Լևոն Ստեփանյան-ի խոսքով այսօր Նախիջևանը օկուպացված, միլիտարիզացված տարածք է, որտեղ կա ամեն տեսակի հարձակողական զենք. «Նախիջևանից այսօր սպառնում են մեր ազգին, մեր պետականությանը: Այն, առանց սահման խախտելու, կարող է ռմբակոծել մեր գյուղերը, քաղաքները, ենթակառուցվածքները»:
«Նորավանք» հետազոտությունների կենտրոնի ղեկավար Կարեն Վերանյանի դիտարկմամբ՝ հիմա Ադրբեջանն ունի ավելի շատ սպառնալիքի ցուցադրության խնդիր, քան՝ սպառնալիքի կիրառման: «Փորձագետներ, զինվորականներ նշում են, որ տեխնիկան (հրետանի, զենիթային կայաններ՝ հարձակողական սպառազինություն), որ կուտակվում է Նախիջևանում, չի նշանակում, որ լոկալ կամ լայնամասշտաբ մարտական գործողությունների դեպքում Ադրբեջանն այստեղ կարող է անցնել ռազմական գործողությունների»,- նշեց Վերանյանը:
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հավաստեց, որ Մեղրիից մինչև Երասխ ողջ սահմանի երկայնքով դիրքային առավելությունը մերն է, թեպետ մարտավարական առումով ինչ-որ մի նեղ տեղում կարող են իրենք առավելություն ունենալ: «Միևնույն ժամանակ, սակայն, մեր զգոնությամբ պիտի բացառենք, որ հնարավոր մարտական գործողությունների ժամանակ հակառակորդը մարտավարական առավելություն ունենա»,- ասաց ՊՆ խոսնակը:
«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն»
«Երևակ» լրատվական-վերլուծական խումբ


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
Նոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր ծրագրի պակասը. Ծառուկյան
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Մեկ օրում մոտ 50 հազար միգրանտ հատել է Իսպանիայի Սեուտա անկլավի սահմանը
ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը պարգևատրվել է ՀՀ ԱԺ պատվո մեդալով