Փյունիկ ֆուտբոլային ակումբի սեփականատերը դիմել է երկրպագուներին (տեսանյութ)
Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլի` ղազախական «Տոբոլի» հետ կայանալիք պատասխան խաղից առաջ «Փյունիկի» սեփականատեր, գործարար Արթուր Սողոմոնյանն ուղերձով դիմել է երկրպագուներին:
Արթուր Սողոմոնյանը երկրպագուներին կոչ է արել հուլիսի 31-ին այցելել Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտ և աջակցել «Փյունիկին», որը ԵԼ-ի որակավորման երրորդ փուլ դուրս գալու շանսեր է պահպանում.
«Սիրելի երկրպագուներ, Եվրոպա լիգայում «Փյունիկը» բավականին հաջող ելույթներ է ունենում:
Որակավորման առաջին փուլում մենք հաղթահարեցինք մակեդոնական «Վարդարի» արգելքը, որը շատ ուժեղ մրցակից է: Երկրորդ փուլում ոչ պակաս ուժեղ մրցակից է մեզ բաժին հասել` «Տոբոլը»: Առաջին խաղը բավականին բարդ ստացվեց: Ցավոք, ոչ միայն խաղադաշտում, այլև` դրա սահմաններից դուրս, մենք ստիպված էինք մեծ ջանքեր գործադրել, որպեսզի ամբողջ թիմը կարողանա հավաքվել:
Այդուհանդերձ, տղաները շատ լավ խաղացին, չնայած` պարտվեցին, բայց 1:2 հաշիվը մեզ պատասխան խաղում հաղթելու և հաջորդ փուլ դուրս գալու հույսեր է տալիս: Բայց դա մենք կկարողանանք անել միայն մեր երկրպագուների աջակցությամբ: Դա հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե բոլորս համախմբվենք: Լուրջ թիմ ունենք, և, ինչպես գիտեք, հայկական ֆուտբոլի պատմության մեջ դեռևս ոչ մի թիմ եվրագավաթների որակավորման երրորդ փուլ դուրս չի եկել: Հիմա, կարծում եմ, լուրջ շանսեր կան, որպեսզի հայկական երկու թիմ դուրս գա երրորդ փուլ (խմբ. - «Ալաշկերտը»):
Մենք բոլորիդ սպասում ենք հուլիսի 31-ին ժամը 20:00-ին Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում: Բոլորս միասին կերկրպագենք, և ես հույս ունեմ տոնել մեր թիմի հաղթանակը: Շնորհակալություն»,- ասել է «Փյունիկի» սեփականատերը:


















































ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել
Ուշադրությո՛ւն՝ մտնում է Իտալիայի չեմպիոնը
Գումար` հանրահավաքին մասնակցելու համար
Ուշադրության կենտրոնում է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը