Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կասեցվել է «Օսկան» կաթնաշոռի արտադրությունը Լոռու մարզի քրեական ոստիկանները հերթական սպանության նախապատրաստությունն են բացահայտել Կաշառք ստանալու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալել են ՊԵԿ աշխատակիցների Տղաների ու ակումբի համար միայն հպարտություն եմ զգում «Եվրոպական հնագիտության օրերը»՝ ՀՀ տարբեր հնագիտական վայրերում, արգելոց-թանգարաններում, թանգարաններում Անցկացվել է «Փայտփորիկ» սոլֆեջոյի երկրորդ հանրապետական օլիմպիադայի առաջին փուլը «Դոսյե»-ի անդրադարձը՝ Ռուսաստանի միջամտությանը Հայաստանում նախատեսվող խորհրդարանի ընտրությանը Երևանը կրկին կապրի գինու ռիթմով ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների Մոսկվան ակնկալում է, որ Երեւանը կմասնակցի ԵԱՏՄ Աստանայի գագաթնաժողովին ՄԻՊ-ն ու Կատարի դեսպանն ընդգծել են մարդու իրավունքների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունը Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Կասեցվել է «Օսկան» կաթնաշոռի արտադրությունըԼոռու մարզի քրեական ոստիկանները հերթական սպանության նախապատրաստությունն են բացահայտելԿաշառք ստանալու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալել են ՊԵԿ աշխատակիցներիՏղաների ու ակումբի համար միայն հպարտություն եմ զգում«Եվրոպական հնագիտության օրերը»՝ ՀՀ տարբեր հնագիտական վայրերում, արգելոց-թանգարաններում, թանգարաններումԱնցկացվել է «Փայտփորիկ» սոլֆեջոյի երկրորդ հանրապետական օլիմպիադայի առաջին փուլը«Դոսյե»-ի անդրադարձը՝ Ռուսաստանի միջամտությանը Հայաստանում նախատեսվող խորհրդարանի ընտրությանըԵրևանը կրկին կապրի գինու ռիթմովԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողներիՄոսկվան ակնկալում է, որ Երեւանը կմասնակցի ԵԱՏՄ Աստանայի գագաթնաժողովինՄԻՊ-ն ու Կատարի դեսպանն ընդգծել են մարդու իրավունքների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունըՎահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներԽաղը մթագնվեց Լիոնել Մեսսիի վնասվածքովԿրթաթոշակային մրցույթ՝ Ռումինիայում ուսանելու նպատակովԱպագա համաձայնագիրը թույլ չի տա Իրանին միջուկային զենք մշակել. Թրամփ«Մասկվայից կոնկրետ ասում են, որ հանկարծ եթե անցնի էլ Նիկոլը, պերեվարոտ ա լինելու». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործովԵթե դուք «Սիթիի» երկրպագու եք, պարզապես մոտեցեք և գրկեք ինձԷներգաբանկի պատճառով Մեծ Բրիտանիա ուղևորվող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել ՀռոմումGoogle-ը հայտարարել է, որ կրկին վերադառնում է խելացի ակնոցների շուկաApple-ը այս տարվա երկրորդ կեսին կներկայացնի 15 նոր սարք«Gyumri Art Week»-ն առանձին տաղավարով մասնակցել է «Tbilisi Art Fair»-ինԿբացվի գորգարվեստի թանգարան. ստորագրվել է հուշագիրԺաննա Անդրեասյանը պարզաբանել է Երևանում SOAD-ի համերգի հետաձգման պատճառներըՀայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչը մասնակցել է UEFA-ի Coach Mentor ծրագրինՏեսողական խնդիրներ ունեցող ընտրողները կկարողանան իրացնել իրենց ընտրական իրավունքըԼոռու մարզի քրեական ոստիկանները հերթական սպանության նախապատրաստությունն են բացահայտելԹումոն իր 15-ամյակի առթիվ գալա երեկո կանցկացնի Լոս ԱնջելեսումՈստիկանությունը գրոհել է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցության գրասենյակըRadio France Internationale-ում հայալեզու լրատվական խմբագրություն է բացվելԳրանցվել է 470 դեպք, որից 110-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըԿոնգոյում Էբոլայի կասկածելի դեպքերը գերազանցել են 900-ըԴիմումները հնարավոր է ներկայացնել և՛ էլեկտրոնային, և՛ թղթային եղանակով«Հայաստանի օր»՝ ֆրանսիական Կլամար քաղաքում«FLYONE ARMENIA»-ն գործարկել է Երևան- Բաթումի-Երևան երթուղով չվերթերըՖիլիպիններում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի, 17 մարդ դեռ անհետ կորած էՂալիբաֆը վերընտրվել է Իրանի խորհրդարանի խոսնակի պաշտոնում. FarsԲայրամովը մեկնում է ԱՄՆԵրևանի կոնյակի գործարանը ներկայացնում է պրեմիում օղի՝ խաղողի յուրահատուկ հիմքովՊուտինի մերձավոր շրջապատը փորձել է նրան համոզել հրաժարվել ինտերնետի արգելափակումից. The GuardianԿալիֆոռնիայում արտակարգ իրավիճակ է հայտարարվել․ հրշեջները փորձում են զսպել թունավոր նյութերի արտահոսքըԴա չի նշանակում, թե համաձայնագրի ստորագրումը մոտ ժամանակներս է սպասվումՄեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի ինքնաթիռի նավիգացիոն համակարգը խափանվել է Ռուսաստանի սահմանի մոտԽուզարկություն «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակներում. կան ձերբակալվածներԵրևան քաղաքի քրեական ոստիկանները կողոպուտի դեպք են բացահայտել«Օրեշնիկի» հարվածը միջուկային զենքի ցնցում է. ԿալասՈվքե՞ր և ի՞նչ ընթացակարգով կարող են ստանալ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ կամ նպաստԹրամփը Ծոցի երկրներից ակնկալում է միանալ «Աբրահամի համաձայնագրերին»Մայիսի 22-25-ը հայտնաբերվել են 10 հետախուզվող, 1 անհայտ կորած. ՆԳՆՄայիսի 26-ին Հայաստանի մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինենԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 35 հարց
Հայաստան

Անցած տարիներին Հայաստանին տրամադրված եւ չօգտագործված 110 մլն եվրոն սպասում է «սառնարանում». Սվիտալսկի

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո մենք վերանայեցինք մեր թվերը, որպեսզի հասկանանք, թե ընդհանուր թվով ինչքան ենք ֆինանսական աջակցություն տրամադրել Հայաստանին։ Եվ մենք էլ զարմացանք, երբ հասկացանք, որ շատ ավելին էր մեր տվածը, քան ինքներս էինք կարծում: Այս մասին  հուլիսի 20–ին, լրագրողների հետ զրույցում ասել է Եվրոպական հանձնաժողովի Հարեւանության եւ ընդլայնման շուրջ բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովան, պատասխանելով այն հարցին, թե լսե՞լ է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ ԵՄ-ից ֆինանսական աջակցություն ստանալու ակնկալիքների մասին, եւ խոսվել է արդյոք այդ թեմայի շուրջ իր այս այցի ժամանակ։

Ինչպես տեղեկացնում է Tert.am-ը, Կատարինա Մատերնովան նշել է, որ տարբեր մեխանիզմներով ԵՄ–ը մեկ միլիարդ եվրոյի աջակցություն է տրամադրել Հայաստանին։


ԵՄ պաշտոնյաի խոսքով՝ իրենց գործի բարդությունն էլ հենց այն է, որ պետք է անընդհատ բացատրական աշխատանքներ տանեն: Նա նշեց, որ հիմա էլ Հայաստանում է, որ կառավարության հետ քննարկի եւ բացատրի, թե ինչպես են իրենք աշխատում եւ ներկայացնի, թե Հայաստանին մինչ հեղափոխությունն ինչ ֆինանսավորում է տրամադրվել եւ ինչի համար աջակցություն չի տրամադրվել:

Նա հավելեց, որ եթե անհրաժեշտություն լինի՝ ՀՀ-ին ֆինանսական աջակցությունն ավելացնելու, կավելացնեն, բայց դա «ավտոմատ» չի լինելու: «Դա լինում է այն բարեփոխումների համար, որոնք արվում են»,- ասաց նա:

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին ուշադրություն հրավիրեց Եվրամիության կողմից տրամադրված ֆինանսական աջակցությունից 110 միլիոն եվրոն անցած տարիներին չօգտագործելու հանգամանքի վրա:

«Սա այն գումարն է, որը Հայաստանը պետք է ակտիվացնի. արդյո՞ք այդ գումարը պետք է ձեզ: Ես գտնում եմ, որ դրա մեծ մասն անհրաժեշտ է նաեւ դրամաշնորհների իրականացման համար, որոնց պայմանագրերը վերակնքվել են, բայց չեն իրագործվել: Որոշ պայմանագրերի իրագործումը չի էլ սկսվել: Կարծում եմ՝ սա շատ կարեւոր է: Նախքան խոսելը նոր փող ստանալու մասին, որն իհարկե լինելու է, նաեւ պետք է հետադարձ հայացք գցել: 110 միլիոն եվրոն սպասում է, սպասում է «սառնարանում» եւ դրա օգտագործումը կախված է միայն Հայաստանից»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Բրյուսել այցից հետո լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ հեղափոխությունից հետո Եվրամիությունից իրենք լսել են բազմաթիվ ողջունող հայտարարություններ, բայց քաղաքականության մեջ առայժմ որեւէ շոշափելի փոփոխություն չկա:

«Կարծում ենք, որ կա՛մ պետք է այդ հայտարարությունների ոգեւորված տոնայնությունն իջեցնել, կա՛մ քաղաքականությունն էականորեն փոխել»,- ասել էր նա։