Ինչ չարաշահումներ են հայտնաբերվել Գյումրիի ծննդատանը
Գյումրիի ծննդատանը տեղի ունեցած չարաշահումների փաստի առթիվ քրեական գործ հարուցվեց:
Դեռ շաբաթներ առաջ ծննդատանն իրականացվել էր աուդիտ, որի աուդիտի հաշվետվությունում կային ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ տեղեկություններ: Շիրակի դատախազությունը փաստի առթիվ քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
Մեր այս տեղեկությունը հաստատեցին Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: Նրանց փոխանցմամբ, նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել, որ 2017թ. վերջին օրերին Գյումրու ծննդատան պաշտոնատար անձինք ընկերության միջոցներով ձեռք են բերել ավտոպահեստամասեր, ինչպես նաեւ էլեկտրոնային կոդային հավաքմամբ դռան փականք, տեսախցիկներ եւ թվային տեսագրման սարքեր, այնուհետեւ, ձեռնարկել ծննդատանը վերջիններիս մոնտաժման աշխատանքները՝ որոնց համար դուրս են գրվել այդ ապրանքների եւ մատուցված ծառայությունների շուկայական արժեքն զգալիորեն գերազանցող դրամական միջոցներ: Դրա հետեւանքով պաշտոնեական դիրքի օգտագործմամբ վատնվել է «Գյումրու ծննդատուն» ՓԲԸ տնօրենի վստահությանը հանձնված՝ ընկերության զգալի չափերի գումարը:
Քրեական գործը նախաքննություն կատարելու հանձնարարությամբ ուղարկվել է Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրիի ծննդատանը չարաշահումներ էին հայտնաբերվել: Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը Գյումրիի ծննդատանը կատարված ֆինանսական աուդիտի հաշվետվությունը, որտեղ մի շարք չարաշահումներ են հայտնաբերվել, ուղարկել էր մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանին:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Կարկտապաշտպան համակարգ ներդրած տնտեսավարողների վարկային արտոնությունները կընդլայնվեն. նախագիծ
Նոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր ծրագրի պակասը. Ծառուկյան
Երևանի Կենտրոն վարչական շրջանում գազ չի լինի․ հասցեներ