«Հրապարակ». Շմայսի հորեղբոր որդին «օրենքի տառին համապատասխան» դիմել է ՀՀ գլխավոր դատախազին
«Հրապարակ» թերթը գրում է. «Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի հորեղբորորդի Միհրան Մովսիսյանն օրերս, «օրենքի տառին համապատասխան», դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ մեղադրելով Սերժ Սարգսյանին, Գագիկ Ջհանգիրյանին եւ Կառլոս Պետրոսյանին՝ հոկտեմբերի 27-ի գործի բացահայտումը տապալելու, իսկ իր անձին եւ ընտանիքի անդամներին անդառնալի կորուստներ պատճառելու մեջ։ Մովսիսյանը, հիշեցնենք, անցնում էր Հոկտեմբերի 27-ի գործով ու որոշ ժամանակ նաեւ կալանավորված էր։
Մովսիսյանը մեզ հետ զրույցում ասաց․ «Ես դիմել եմ, այո, սպասում եմ արձագանքի։ Մնացածը… հեռախոսով հարցազրույց չեմ տալիս, իմ բնավորության մեջ նման բան չկա»։ Դիմեցինք դատախազություն։ Այստեղից ասացին․ «Հունիսի 10-ին ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է Միհրան Մովսիսյանի դիմումը, որն էլ ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն՝ նյութեր նախապատրաստելու նպատակով»։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Կարկտապաշտպան համակարգ ներդրած տնտեսավարողների վարկային արտոնությունները կընդլայնվեն. նախագիծ
Նոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր ծրագրի պակասը. Ծառուկյան
Երևանի Կենտրոն վարչական շրջանում գազ չի լինի․ հասցեներ