Կիպրոսի հայազգի ներկայացուցիչ Հովիգ Դեմիրճյանի եվրատեսիլյան երգն ու տեսահոլովակը
Շատ շուտով Հայաստանը կիմանա, թե ինչ երգով է «Եվրատեսիլ»-ի այս տարվա հայ դեսպան Արծվիկը ներկայացնելու մեր երկիրը Եվրոպայի ամենահեղինակավոր երգի մրցույթում: Մինչ հայաստանյան երգն ընտրվում է, Կիպրոսում մեկ այլ հայազգի երգիչ արդեն որոշել է, թե ինչ երգ է ներկայացնելու «Եվրատեսիլ»-ում:
«Gravity»` այսպես է կոչվում Կիպրոսի ներկայացուցիչ Հովիգ Դեմիրճյանի եվրատեսիլյան երգը, որի տեսահոլովակը երգիչն արդեն ներկայացրել է երկրպագուներին:
Հովիգի երգի հեղինակը Թոմաս Գ. Սոնն է, որը հեղինակել է նաեւ «Եվրատեսիլ-2012»-ի հաղթող Լորինի «Euphoria» երգը:
NEWS.am STYLE-ի հետ զրույցում Հովիգը նշել էր.
«Թոմասը շատ տաղանդավոր մարդ է, որն ամեն արտիստի համար գրում է իրեն հարմար երգ: Այնպես որ՝ անհամբերությամբ սպասում եմ, թե երբ երգս պատրաաստ կլինի: Ինչ վերաբերում է ոճին՝ ինձ համար առավել կարեւոր է այն պատմությունը, որը կլինի տվյալ երգի հիմքում: Շատ կարեւոր է, որ այն ներկայացնի իմ էությունը»:
Դե, հուսանք` մեր հայրենակցի սպասումներն արդարացված են:
Ի դեպ, Հովիգը, ինչպես Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկը, ելույթ է ունենալու մրցույթի առաջին կիսաեզրափակչի երկրորդ մասում, որը տեղի կունենա մայիսի 9-ին՝ Կիեւում:


















































«Եվրատեսիլի» արդյունքները վերահաշվարկել են
Սերգեյ Լազարևը կիսամերկ սելֆի է հրապարակել «Եվրատեսիլի» եզրափակչից առաջ
«Եվրատեսիլ-2019»-ի առաջին կիսաեզրափակչի ուշագրավ պահերը՝ ֆոտոշարքով
Լազարևը «Եվրատեսիլի» շեմին բժշկական օգնության կարիք է ունեցել
Թել Ավիվում հայտարարվեցին առաջին կիսաեզրափակչի հաղթողների անունները
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել