Հարավային Կովկասում լոգիստիկ ենթակառուցվածքների դիվերսիֆիկացումը զգալիորեն կխթանի արտաքին առևտուրը․ ՀՀ փոխվարչապետ
Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան տարանցիկ արգելքների վերացումը Երևանի համար նշանակալի իրադարձություն է, որը բացում է տարածաշրջանի ողջ ներուժի բացահայտման հեռանկարներ՝ նպաստելով փոխադարձ առևտրի աճին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այդ մասին հայտարարել է Ղազախստանի Շիմքենթ քաղաքում ընթացող ԵԱՏՄ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում։
ՀՀ փոխվարչապետն իր ելույթում ընդգծել է, որ Հարավային Կովկասում տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների դիվերսիֆիկացումը զգալիորեն կխթանի արտաքին առևտուրը:
«Այս համատեքստում վերջերս Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան տարանցիկ արգելքների վերացումը մեզ համար հատկապես նշանակալի իրադարձություն է, որը բացում է տարածաշրջանի ողջ ներուժի բացահայտման հեռանկարներ՝ նպաստելով փոխադարձ առևտրի աճին»,-նշել է Գրիգորյանը։
Նա նաև հայտարարել է, որ տնտեսական անկայունության և համաշխարհային առևտրի վերափոխման պայմաններում կարևոր է պարբերաբար վերլուծել ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեությունը:
ՀՀ փոխվարչապետի խոսքով՝ համակարգված մոնիթորինգը ոչ միայն ժամանակին կբացահայտի ի հայտ եկող անհավասարակշռությունները, այլև կմշակի արդյունավետ միջոցներ ներքին շուկայի և ներքին արտադրողների պաշտպանության համար:
Գրիգորյանը շեշտել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) միջև համագործակցության արդյունավետությունը հարկերի մեծ ներուժ ունեցող ապրանքների հայտարարագրման մոնիթորինգի գործում, որն անմիջականորեն ազդում է մաքսային արժեքի և բյուջետային եկամուտների վրա:
«Կարևոր է նաև, որ ազգային ռիսկերի կառավարման համակարգերի կիրառման մոտեցումների և կանոնների միավորումը հաշվի առնի ԵԱՏՄ անդամ պետությունների ինքնիշխան շահերը»,-հավելել է նա։
Մհեր Գրիգորյանը խոստումնալից է համարել սպառողների պաշտպանության ոլորտում համագործակցության մեխանիզմների կատարելագործումը, որը ամրագրված է ԵԱՏՄ անդամ պետությունների համատեղ գործողությունների ծրագրում:
Նա նաև նշել է, որ ծրագրի իրականացումը ոչ միայն կդառնա սպառողների և բիզնեսի միջև վստահության կառավարման հիմնական գործիք, ինչը հատկապես արդիական է էլեկտրոնային առևտրի արագ աճի պայմաններում, այլև կնպաստի շուկայի թափանցիկությանը, կբարձրացնի սպառողների իրազեկվածությունը և կստեղծի հավասար պայմաններ տնտեսվարող սուբյեկտների համար:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...