Պակիստանը օդային և ցամաքային հարվածներ է հասցրել Աֆղանստանին․ կան տասնյակ զոհեր
BBC-ի փոխանցմամբ Պակիստանը կիրակի օդային հարվածներ է հասցրել և ցամաքային ուժեր է մտցրել Աֆղանստանի արևմտյան սահմանամերձ մի շարք նահանգներ, ինչի հետևանքով, ըստ աֆղանական իշխանությունների, տասնյակ խաղաղ բնակիչներ են զոհվել։
Աֆղանստանի թալիբական կառավարությունը գործողությունները որակել է որպես «վախկոտ արարք», «հանցագործություն և դաժանություն»։ Թալիբների պաշտոնյաների փոխանցմամբ՝ զոհերի և վիրավորների ընդհանուր թիվը գերազանցում է 100-ը։ Պակիստանի տեղեկատվության նախարար Աթաուլլահ Թարարն իր հերթին հայտարարել է, որ հարվածների հետևանքով ոչնչացվել է 29 զինյալ։ Նրա խոսքով՝ գործողություններն իրականացվել են «անմեղ մարդկանց դեմ վերջին ահաբեկչական հարձակումներին» ի պատասխան։
Իսլամաբադը երկար տարիներ մեղադրում է Աֆղանստանին իր տարածքում գործող ահաբեկչական խմբավորումներին ապաստան տրամադրելու մեջ, սակայն թալիբական կառավարությունը մերժում է այդ մեղադրանքները։ Թալիբների պնդմամբ՝ հարվածները թիրախավորել են բնակելի տներ, մինչդեռ Պակիստանը հայտարարում է, որ թիրախներն Աֆղանստանի Պակտիա, Պակտիկա և Կունար նահանգներում գտնվող զինյալների թաքստոցներն էին։
Ամենամեծ կորուստները գրանցվել են Պակտիկայի Մանդիխել գյուղում։ Հարվածները տեղի են ունեցել մեկ օր անց այն բանից, երբ Պակիստանի Կարաչի քաղաքում մահապարտի հարձակման հետևանքով սպանվել էին «Սինդհ Ռեյնջերս» կիսառազմական ուժերի երեք անդամներ։ Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Ջամաաթ-ուլ-Ահրար» խմբավորումը, որը համարվում է Պակիստանի թալիբների ճյուղավորում։
Վերջին ամիսներին Աֆղանստան-Պակիստան սահմանին պարբերաբար տեղի են ունենում բախումներ և օդային հարվածներ, որոնք արդեն տասնյակ զոհերի պատճառ են դարձել։ Փետրվարին երկու երկրների միջև բախումների հետևանքով տասնյակ մարդիկ էին զոհվել, իսկ հունիսին Պակիստանի ավիահարվածների հետևանքով, ըստ թալիբների, զոհվել էր առնվազն 13 մարդ, որոնց մեծ մասը երեխաներ էին։
Top-news.am


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Գազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունով