7 ամիս Հայաստանից բացակայող աշակերտուհուն գնահատականներ են դրել. ԿԳ նախարարի բացահայտումը. (Տեսանյութ)
119 դպրոցի ավարտական դասարանի աշակերտուհիներից մեկը 7 ամիս է՝ բացակայում է Հայաստանից, բայց դպրոցական մատյաններում նրա անվան դիմաց գնահատականներ են դրվել: Բացահայտ մասին ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հայտնեց ֆեյսբուքյան ուղիղ եթերում:
«Եվս մեկ համակարգային խնդրի մասին եմ ուզում խոսել, որի կոնկրետ բացահայտումն այսօր եղավ: Անընդհատ բողոքում են, որ որոշ դպրոցներում, այդ թվում՝ քոլեջներում եւ ուսումնարաններում, որոշ մասնավոր ԲՈՒՀ-երում բացակա աշակերտների եւ ուսանողների փոխարեն կեղծ գնահատականներ են դրվում: Ես անձամբ այսօր նման մի բողոքով գնացի, եւ պատկերն իրականում շատ տխուր էր: Տխուր էր այդ դպրոցի համար, որովհետեւ կեղծիքն ակնհայտ էր: Նույնիսկ դպրոցի ղեկավարությունն ընդունեց, որ բացակա աշակերտուհու համար գնահատականներ են նշանակվել, եւ եթե այս բացահայտումը չլիներ, այդ աշակերտուհին նաեւ ատեստատ կստանար: Խոսքը 119 դպրոցի մասին է»,- նշեց նախարարը:
Նրա խոսքով՝ աշակերտուհիներից մեկը, որի անունը նախարարը չնշեց, արդեն տեւական ժամանակ՝ 7 ամիս, բացակայում է Հայաստանից:
«Այսօր ես գնացի մաթեմատիկայի ավարտական քննությանը՝ ստուգելու այդ փաստը: Պարզվեց, որ այդ աշակերտուհին, որն ավագ դպրոցի վերջին դասարանում է, իբր քննությունները հանձնել է անցյալ կիսամյակի վերջում, ինչի իրավունքն ուներ: Բայց բացվեցին մատյանները եւ պարզվեց, որ նրա անվան դիմաց պարզապես գնահատականներ են նշանակվել: Գրավոր աշխատանքներն այդ աշակերտուհու բացակայում են»,- պատմեց Արայիկ Հարությունյանը:
Նախարարը պատրաստվում է փաստերը ներկայացնել իրավապահներին: «Փաստացի ոչ միայն բացակա աշակերտի համար պետությունը փող է վճարել եւ, փաստորեն, դպրոցը յուրացրել է այդ գումարը, այլեւ կարող է այնպիսի իրավիճակ լինել, որ սրա համար որոշ անձինք, հնարավոր է, գումար են վերցնել, այլապես ինչո՞վ բացատրել, որ մի ամբողջ դպրոց աչք է փակել սրա դեմ»,- հավելեց Հարությունյանը:
Ըստ ԿԳ նախարարի՝ բոլոր տնօրեններին ու ռեկտորներին կոչ է անում վերջ տալ նման պրակտիային եւ դպրոցներում կոռուպցիային, տեղեկացնել դրա մասին ԿԳՆ-ին, եւ գուցե արդյունքում իրավիճակը չբարդանա եւ հեշտ կլինի հարթել հետեւանքները:


















































ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքուն...
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Ուշադրությո՛ւն՝ մտնում է Իտալիայի չեմպիոնը
Գումար` հանրահավաքին մասնակցելու համար
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել