Տարոն Մարգարյանի աներորդին ԱԱԾ-ին չի սպասում իր եւ Մարգարյանի տանը
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը, որը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին է, վստահեցնում է, որ Ազգային անվտանգության ծառայության ստուգումներից ու բացահայտումներից ինքն ու Տարոն Մարգարյանը չեն մտահոգվում։ NEWS.am-ի հետ զրույցում պատգամավորը հայտարարեց, թե ԱԱԾ աշխատակիցներին սպասում են միայն հյուրի կարգավիճակում։
«Ո՛չ, ընդհանրապես մտահոգություն չունեմ: Տարոն Մարգարյանը շատ լավ է աշխատել, չի երեւո՞ւմ, որ լավ աշխատում է, տեսանելի չէ՞, ինչի՞ համար պիտի ԱԱԾ-ն գա ստուգելու։ Որպես հյուր կարա գա: Ես վախենալու բան չունեմ, խնդրեմ, թող գա խուզարկություն կատարի»,- ասաց Ռոբերտ Սարգսյանը։ Նա հայտարարեց, թե սեփականությունն ամբողջությամբ հայտարարագրել է, եւ ում որ հետաքրքրում է իր ունեցվածքի մասին տեղեկությունը, կարող է ծանոթանալ։
«Ինչ ունեմ, իմ քրտինքով աշխատած ա, օրինական ճանապարհով աշխատած ա։ 10-20 հազար հոգի իշխանության անդամներ են, բոլորին պիտի այցելե՞ն»,- ասաց Ռոբերտ Սարգսյանը։
Հարցին՝ ինքն ու Տարոն Մարգարյանն ԱԱԾ աշխատակիցներին այս օրերին սպասո՞ւմ են իրենց տանը, պատասխանեց. «Գան, ի՞նչ անեն, ինչի՞ համար պիտի խուզարկություն կատարեն: Ես ասում եմ՝ չի գա։ Ես չեմ սպասում ԱԱԾ-ին»:
Հիշեցնենք, որ քաղաքապետարանի գործունեությունը, մասնավորապես՝ «Երեւան» հիմնադրամի, արդեն իսկ իրավապահների ուշադրության կենտրոնում է. հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը Տարոն Մարգարյանն է:
ԱԱԾ-ն օրեր առաջ առգրավեց հիմնադրամի փաստաթղթերը, իսկ տնօրենը ձերբակալվեց, ապա ստորագրությամբ ազատ արձակվեց: Պարզվել էր, որ հիմնադրամ մուտք գործած գումարների մի մասը հափշտակվել է:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Արսեն Թորոսյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող թվայնացման աշխատանքները
Քրեական ոստիկանները բացահայտել են բազմադրվագ հանցագործություններ
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
ՀԱՄԱՍ- ում հաստատել են զենքը վայր դնելու պատրաստակամությունը
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնա...
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը