Մանվել Գրիգորյանը ԱԱԾ աշխատակիցների կողմից հայտնաբերված ապրանքների հետ որևէ առնչություն չունի. պաշտպան
Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Երկրապահ կամավորների միության նախագահ Մանվել Գրիգորյանը կասկածյալի կարգավիճակում ներգրավվելուց հետո տվել է համապատասխան ցուցմունքներ:
Պատգամավորի պաշտպան Կարեն Քամալյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Մանվել Գրիգորյանը ցուցմունք է տվել և հայտնել, որ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից հայտնաբերված ապրանքների հետ ինքը որևէ առնչություն չունի:
«Նա հայտնել է, որ որևէ առնչություն չունի նշված ապրանքների հետ և իր համար զարմանալի է, որ այդ ապրանքներն իր սեփականության իրավունքով տարածքում են հայտնաբերվել: Իր ցուցմունքում նա նաև ավելացրել է, որ նշված տարածք ինքն այցելում էր հազվադեպ` տարին 2-3 անգամ»,- ասաց պաշտպան Քամալյանը:
Մանվել Գրիգորյանը հունիսի 16-ից ձերբակալված է: ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել, որում մանրամասներ էր հայտնում Մանվել Գրիգորյանի ձերբակալության և նրան պատկանող տարբեր շինություններից հայտնաբերված ռազմամթերքի ծավալների մասին:
Ստացված տվյալների հիման վրա պարզ է դարձել, որ ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից զինվորների համար նախատեսված սնունդը Մանվել Գրիգորյանն օգտագործել է սեփական կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու նպատակով:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը քննարկելու օրակարգով ՀՀ կառավարության նախաձեռնությամբ Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու համար:


















































Մանվել Գրիգորյանի ծննդավայր Արշալույս գյուղում ստուգումներ են սկսվել
Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ, վերաքննիչ բողոքը մերժվել է
Դիմակավորված անձինք ներխուժել են Մանվել Գրիգորյանի տարածք և գողացել ոչխարներին
Մանվել Գրիգորյանի կնոջը՝ Նազիկ Ամիրյանին մեղադրանք առաջադրվեց. նա չկալանավորվեց
Ձերբակալվել է գեներալ Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքուն...
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Ուշադրությո՛ւն՝ մտնում է Իտալիայի չեմպիոնը
Գումար` հանրահավաքին մասնակցելու համար
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել