Իսրայելի Քնեսեթի նախագահը Հայաստան կգա սեպտեմբերին. բայց այցը հարցականի տակ է
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Իսրայել այցելած ՀՀ ԱԺ պատվիրակությունը հայտարարել է, որ Իսրայելի Քնեսեթի նախագահը կգա Հայաստան, մեր աղբյուրների փոխանցմամբ` այցը հարցականի տակ է: Յ. Էդելշտեյնը Հայաստան է գալու Հայաստանի առաջին հանրապետության հռչակման եւ Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակների առիթով, սակայն` սեպտեմբերին: «Ինչպես ցեղասպանության, այնպես էլ Քնեսեթի նախագահի այցը իսրայելական կողմի համար գեոքաղաքական նշանակության է:
Կարծում ենք` այդ հարցերի վերջնական վերդիկտը կախված է մի շարք, այդ թվում` Աֆրինում տեղի ունեցող զարգացումներից. հասկանալի է` հերթական անգամ ցեղասպանության հարցի բարձրացումը Քնեսեթի ընդդիմադիր ուժի կողմից եւ այն էլ ոչ թե նախկինի պես փակ-գաղտնի` պաշտպանության եւ արտաքին հարցերի հանձնաժողովներում, այլ խորհրդարանի բաց նիստում` կրթության հանձնաժողովում, Իսրայելի կողմից մեսիջ էր՝ ուղղված Աֆրինում «խրված» Թուրքիային:
Հաջորդն էլ Նաթանյահուի հետ կապված կոռուպցիոն սկանդալն է, անհայտ է, թե այն ինչով կավարտվի. ցեղասպանության հարցը բարձրացրած ուժի ղեկավարը վարչապետի հավանական թեկնածուներից է»,- ասաց մեր աղբյուրը: Ի դեպ, Իսրայելը «հետաքրքիր» երկիր է հատկապես վարչապետների սկանդալների եւ հրաժարականների առումով. հիշեցնենք, թե ինչպես վարչապետ Մոշե Քացավը հրաժարական տվեց, նրա նկատմամբ քրգործ հարուցվեց` 6 կին բռնաբարելու համար, ինչի առիթով Պուտինը հիացմունքով բացականչել էր. «Ա՛յ թե տղամարդ եմ ասել` հա՜»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքուն...
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Իսրայելը պատրաստվում է Իրանին հասցվելիք ԱՄՆ հնարավոր հարվածին. իսրայելական լրատվամիջոցներ
Մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող օրինագծին
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդին
Լուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունը
Ուիթկոֆը շուտով կայցելի Ռուսաստան.Դմիտրիև
Գյումրի քաղաքի որոշ հասցեներում մայիսի 21-ին գազամատակարարումը կդադարեցվի
ՄԻՊ-ն այցելել է զորամաս․ քննարկվել են զինծառայողների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր