Կեղծ դիպլոմների վերաբերյալ ԱԱԾ բացահայտումներն այդպես էլ դաս չեղան. նոր բացահայտումներ
եղծ դիպլոմների վերաբերյալ ԱԱԾ բացահայտումներն այդպես էլ դաս չեն ՀՀ կրթության եւ գիտության նախարարության եւ բուհերի պաշտոնատար անձանց համար: 2017 թվականի հունիսին ԱԱԾ-ն դիմել էր ԿԳՆ-ին` պահանջելով միջոցներ ձեռնարկել ոչ պետական բուհերում հայտնաբերված խախտումները վերացնելու եւ հետագայում բացառելու ուղղությամբ: Պատճառը ոչ պետական 3 բուհերի կողմից դասընթացներին չմասնակցած, առանձին դեպքերում նաեւ ընթացիկ ու ավարտական քննություններին չներկայացած անձանց կեղծ ավարտական դիպլոմներ հատկացնելն է:
Եվ ահա ԱԱԾ-ի հորդորից երկու ամիս անց իրավապահները նոր բացահայտում են իրականացնում Գորիսի պետական համալսարանում: 2017 թվականի սեպտեմբերին ահազանգ էր ստացվել, որ Գորիսի պետական համալսարանի հեռակա ուսուցման տնտեսագիտական ֆակուլտետի ուսանողը, չմասնակցելով դասերին եւ քննություններին, դրական գնահատականներ է ստացել կիսամյակային քննությունների եւ ստուգարքների համար: Եվ ահա այս ամենի համար մեղադրանք է առաջադրվել ուսանողի մորը, բուհի դեկանին եւ բուհի եւս մեկ աշխատակցուհու:
«Ժողովուրդ» օրաթերթը Գորիսի պետական համալսարանի ռեկտորը Արտուշ Ղուկասյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք ԱԱԾ- հայտարարությունը դաս չէր իրենց համար, եւ իր մեղքի բաժինը չի՞ տեսնում բուհում առկա իրավիճակի մասով, վերջինս պատասխանեց. «Այդ դեպքը մասայական դեպք չէ եւ միգուցե անհատների հետ է կապված, իսկ եթե դեկանը նման բան է արել, ապա դեկանը կստանա իր պատիժը. Դուք անհոգ եղե՛ք»:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Անգլիական ֆուտբոլում խտրականության ցանկացած դրսևորման համար կսահմանվեն 10-խաղյա որակազրկումներ
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
ԱՄՆ պետքարտուղարությունը դեմ է Թուրքիային F-35 կործանիչների վաճառքին. Fox News
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնա...