«Բոլորս հրահանգավորված էինք». ՀՀԿ-ական ավագանին «վերեւներից» հրահանգ է ստացել
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի ՀՀԿ-ական ավագանին «վերեւներից» հրահանգ է ստացել․ «Հետ քաշվել, չտարածվել, իրավապահներն ինչ պետք է, կանեն, տեսագրությունները կան, տարաների անալիզները կանեն, ձեն-ձուն էլ չհանեք»,- տեղեկացրեց քաղաքապետարանի մեր աղբյուրը։ Ի դեպ, Լեւոն Իգիթյանն այդ օրը ո՛չ երեւաց, ո՛չ հայհոյեց, այնտեղ չէ՞ր։
«Ո՞նց էնտեղ չէր՝ մեր հետեւում նստած էր, իրեն դրանից առաջ էր խստիվ հրահանգված՝ ընդհանրապես, ոչ մի դեպքում ձեն-ծպուտ չհանել»։ Քթի տա՞կ էլ չհայհոյեց։ «Չէ, հայհոյում էր Մարինա Խաչատրյանը, եթե լսել եք՝ խիստ տպավորիչ, Լեւոնն ի՞նչ է նրա մոտ․ Լեւոնը խելոք հետեւում էր հրահանգին»։ Իսկ ճիշտ չէ՞ր՝ ձեզ էլ նույն հրահանգը տային։ «Բոլորս հրահանգված էինք, բայց երբ փորձեցինք տարան Մարինայի ձեռից վերցնել, պատմություն դառավ, չէինք սպասում, որ էդպես կլինի։ Հիմա թող իրավապահները որոշեն՝ խի տենց եղավ»։ Մարտին Վարդազարյա՞նն էլ իրավապահներին կդիմի։ «Անպայման»։
Մարտի 19-ին տեղի ունենալիք հաջորդ նիստին, ասում են, «Երկիր Ծիրանիի» անդամները հնարավոր է «Pussy riot»-ի կամ ֆեմեն շարժման ներկայացուցիչների նման ամբիոնից երգեն կամ մերկանալու ակցիա անեն՝ ի՞նչ եք անելու էդ ժամանակ։ «Շորերը հետներս բերելու ենք, որ հագցնենք»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Անգլիական ֆուտբոլում խտրականության ցանկացած դրսևորման համար կսահմանվեն 10-խաղյա որակազրկումներ
Արսեն Թորոսյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող թվայնացման աշխատանքները
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնա...
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
Սինգապուրի վարչապետը շնվորհավորել է Փաշինյանին