Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել էՆիկոլ Փաշինյանին Հանրապետության վարչապետ նշանակելու մասին հրամանագիր Սահմանադրության համաձայն՝ նորընտիր ԱԺ-ի առաջին նստաշրջանի օրը ՀՀ կառավարությունը հրաժարական է ներկայացրել ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026 Քրեական ոստիկանները բացահայտել են բազմադրվագ հանցագործություններ Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի Ուկրաինայում քննարկում են Լուկաշենկոյի դեմ քրեական գործ հարուցելու հնարավորությունը Եվրոպայի Մ18 թիմային առաջնության 6-րդ խաղափուլում Հայաստանի շախմատի թիմը հաղթել է Իսրայելին «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատախազության միջնորդությունը բավարարվել է Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ Բալեյանը հաղթեց վրացի ըմբիշին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել էՆիկոլ Փաշինյանին Հանրապետության վարչապետ նշանակելու մասին հրամանագիրՍահմանադրության համաձայն՝ նորընտիր ԱԺ-ի առաջին նստաշրջանի օրը ՀՀ կառավարությունը հրաժարական է ներկայացրելՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026Քրեական ոստիկանները բացահայտել են բազմադրվագ հանցագործություններWildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլիՈւկրաինայում քննարկում են Լուկաշենկոյի դեմ քրեական գործ հարուցելու հնարավորությունըԵվրոպայի Մ18 թիմային առաջնության 6-րդ խաղափուլում Հայաստանի շախմատի թիմը հաղթել է Իսրայելին«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատախազության միջնորդությունը բավարարվել էԳանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգությունՄյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզՄենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլԲալեյանը հաղթեց վրացի ըմբիշին ու դուրս եկավ կիսաեզրափակիչՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԱնգլիական ֆուտբոլում խտրականության ցանկացած դրսևորման համար կսահմանվեն 10-խաղյա որակազրկումներՔրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձՈւրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազարՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱնձը հաստատող բիոմետրիկ նոր փաստաթղթեր․ ի՞նչ է փոխվումԻտալիայում շոգի պատճառով եղանակային վտանգի գոտին ընդլայնել են մինչև 19 քաղաքներԿրթության, գիտության և նորարարության ոլորտում համագործակցության համաձայնագիր՝ Հայաստանի և Չեռնոգորիայի միջևԼիտվան հայտնաբերել է միգրանտների համար փորված թունելներՌուսաստանն Ուկրաինային հարվածել է Հյուսիսային Կորեայից ստացած հրթիռով. ԶելենսկիԱբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոնBP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր«Ալաշկերտը» ավարտեց եվրագավաթային մրցելույթներն այս մրցաշրջանումՆախագահ Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Պորտուգալիայի նորանշանակ դեսպանըԱմասիա համայնքին է վերադարձվել ապօրինի օտարված շուրջ 5 հա մակերեսով արոտավայրԷլեկտրոնային առևտրի օպերատորների պահեստները պետք է ունենան առնվազն 600 քմ տարածք և շուրջօրյա տեսահսկում․ նախագիծՄահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո ԲարեզինՀայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և շարունակելու է պայքարը Մ-17 ԱԱ-ումԿարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ«Աշխարհի առաջնությունը վաճառքի ենթակա չէ». ՈւԵՖԱ-ի պաշտոնական հայտարարությունըԻսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ» շարժման թունելները պայթեցնելու մասինՌազմական կրթական ծրագրերի ընդունելության տարիքային առավելագույն շեմը նախատեսվում է բարձրացնել մինչև 45 տարեկանՍևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ըԵրևանի Կենտրոնում պետության սեփականության իրավունքն է վերականգնվել 51,9 քմ նկուղային տարածքի և հողամասի նկատմամբՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՀայաստանը 6 ամսով արգելք կսահմանի տոմատի մածուկի ներմուծման վրաԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը պարգևատրվել է ՀՀ ԱԺ պատվո մեդալովՏԿԵ և պաշտպանության նախարարները Լոռի բերդ համայնքում ծանոթացել են պետություն-մասնավոր համաֆինանսավորմամբ արված աշխատանքներինՆարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս ՊետրոսյանԻսպանիայի ԱԳՆ-ն կանչել է Իտալիայի դեսպանին՝ Շենգենյան համաձայնագիրը դադարեցնելու գաղափարի պատճառովՍինգապուրի վարչապետը շնվորհավորել է ՓաշինյանինՖրանսիայում անտառային հրդեհների գործերով ավելի քան 300 մարդ է ձերբակալվելԾաղկաձորում գործող ընկերությունը թաքցրել է աշխատավարձերի և շրջանառության իրական չափերըԿՀՎ-ն և «Մոսադը» որոնում են Իրանի նոր գերագույն առաջնորդինՄեկ օրում մոտ 50 հազար միգրանտ հատել է Իսպանիայի Սեուտա անկլավի սահմանըԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Հայաստան

Կաթնամթերքի շուկայի խախտումները սկսվում են կաթի մթերման փուլում

Կաթնամթերքի շուկայում հայտնաբերված խախտումները սկսվում են հենց սկզբնական ժամանակահատվածում, այսինքն՝ մթերման ժամանակ: Այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը՝ նկատելով, որ ՀՀ-ում կենդանիներ պահողները հիմնականում գյուղացիներն են: Նրա խոսքով՝ յուրաքանչյուր գյուղացի կարող է 3-5 կով ունենալ, իսկ խոշոր ֆերմերները ՀՀ-ում բավականին քիչ են:

«Աշխարհում կաթնամթերքը հիմնականում արտադրվում է խոշոր ֆերմերների մոտ, իսկ մեզ մոտ հիմնականում գյուղացիներն են արտադրում: Այս պայմաններում, եթե կաթ ենք մթերում, ապա կարելի ասել, որ ռիսկերը մեծ են: Եթե մի գյուղացու տված արտադրանքում խախտում եղավ, ապա այն կարող է տարածվել ամբողջ արտադրանքի վրա, քանի որ կաթը մեկ ընդհանուր տարայի մեջ է ի վերջո լցվում»,- ասաց նա:

 Չիլինգարյանն այս պահին խնդրի լուծումը չի տեսնում և կարծում է, որ այն կկարգավորվի այն ժամանակ, երբ անասունների անձնագրավորում կլինի: Նա չի հավատում այն հայտարարություններին, թե այս պայմաններում կարելի է ամբողջությամբ վերացնել խնդիրը, կարելի է զուտ նվազեցնել:

Պանրագործների միության նախագահ Արմեն Գրիգորյանն էլ կարևորեց այն հանգամանքը, որ խնդիրի մասին բարձրաձայնվում է։ Նա համաձայնեց գործընկերոջ հետ և ինքն էլ հայտարարեց, որ ՀՀ-ում լուրջ խնդիրներ կան կաթի արտադրման հետ կապված:

«Կա խնդիր, որը կապված է կաթի արտադրման հետ, կա խնդիր, որը կապված է կաթի մատակարարման հետ: Կաթի արտադրություն մասով ասեմ, որ արդեն ավելի քան 5 տարի է՝ այս խնդիրը բարձրացնում եմ, բայց, ցավոք սրտի, անիվը տեղից չի շարժվում: ՀՀ-ում կաթի արտարդրության վրա իսկապես լուրջ ուշադրություն պետք է դարձվի, քանի որ այն բացթողումները, խնդիրները, որոնք նկատվում են վերամշակվողների մոտ, միշտ էլ լինելու են: Ինչպե՞ս կարող է վերամշակողը խնդիր չունենալ, եթե հիմնական հումքն ունի բարձր աղտոտվածության աստիճան»,- նշեց Արմեն Գրիգորյանը:

Վերջինս գտնում է, որ առաջնային պահանջարկ ունեցող սննդամթերքների հետ կապված կանոնակարգ պետք է լինի, այսինքն՝ պետք է հստակեցվի, թե ինչ ճանապարհով պետք է գնալ ու ինչ արդյունք պետք է ունենալ. «Ցավոք, մեր դեպքում սա մենք չունենք: Այնպես չէ, որ համապատասխան պետական պաշտոնյաները սրա մասին չեն մտածում, կամ էլ չգիտեն խնդրի մասին, բայց չեմ հասկանում, թե ինչ պատճառներով այս գործն առաջ չի գնում: Լավ կլիներ, որ այս մասին ոչ միայն խոսվեր, սխալները նկատվեին ու բարձրաձայնվեր, այլև աշխատանք տարվեր»,-շարունակեց Գրիգորյանը:

Պանրագործների միության նախագահը նշեց, որ քանի դեռ հումքում խնդիր կա, խնդիրներ շարունակելու են լիներ թե՛ պանրի ոլորտում, թե՛ կաթնաթթվային արտադրանքի վերամշակման ոլորտում:

«Պանրի պարագայում այս վտանգն ավելի նվազ է, քան մյուս կաթնամթերքներինը, քանի որ պանիրը հասունացման էտապ է անցնում, տեխնոլոգիական ցիկլն առանձնանում է: Այս պատճառով մյուս կաթնամթերքների համեմատ խնդիրները քիչ են: Իսկ կաթի մեջ կարող են ավելի վտանգավոր մանրէներ լինել, բայց, փառք Աստծո, այդ խնդիրներին չենք բախվել: Սա գալիս է ոչ թե բախտից, այլ վերամշակողներն են լավ աշխատել»,- ընդգծեց Գրիգորյանը:

Սակայն Կարեն Չիլինգարյանի կարծում է, որ խնդիրներ կան նաև վերահսկողության հետ կապված, ըստ նրա՝ պատշաճ մակարդակի չի արվում: Իսկ Գրիգորյանը համոզված է, որ վերահսկողությունը լուրջ դեր չի խաղում, քանի որ վերահսկողը որևէ բան չի կարող անել, ավելին ՝այսօր վերահսկողներն ավելի խելացի են մոտենում, այսինքն՝ արտադրողին բացատրում են խնդիրները, որոնք պետք է կարգավորվեն: