Արման Սահակյանին պատկանող դեղատների ցանցը կտրուկ նվազեցրել է հարկային վճարումները
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդուն՝ Արման Սահակյանին պատկանող «Ալֆա ֆարմ» դեղատների ցանցն անցած տարում, 2016 թվականի համեմատ, կտրուկ նվազեցրել է հարկային վճարումները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունը ՊԵԿ հրապարակած հազար խոշոր հարկատուների ցանկում անցած տարում զբաղեցրել է 93-րդ տեղը՝ 2016 թվականի 37-րդ հորիզոնականի դիմաց:
Այսպես՝ ընկերությունն անցած տարում պետական բյուջե վճարել է 1 մլրդ 620 մլն 520 հազար դրամ: Իսկ 2016 թվականին հարկային վճարումները կազմել են 3 մլրդ 220 մլն 422 հազար դրամ: Ստացվում է, որ դեղերի վաճառքով զբաղվող «Ալֆա ֆարմ»-ը մոտ 1.6 մլրդ դրամով նվազեցրել է պետական բյուջե վճարվող հարկերն ու տուրքերը: Ասել է, թե ընկերության դեղերի իրացման ծավալները նվազել են, ինչն էլ իր հետևանքն է թողել հարկային վճարումների վրա»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:


















































ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Անգլիական ֆուտբոլում խտրականության ցանկացած դրսևորման համար կսահմանվեն 10-խաղյա որակազրկումներ
Արսեն Թորոսյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող թվայնացման աշխատանքները
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնա...
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
Սինգապուրի վարչապետը շնվորհավորել է Փաշինյանին