«Տաշիր Կապիտալ»-ը նավթ եւ գազ կորոնի Շիրակում, Լոռիում եւ Տավուշում
ՀՀ բնապահպանության նախարարությունը դրական եզրակացություն է տվել «Հայկական նավթի եւ գազի ընկերություն» ՍՊԸ-ի ՀՀ տարածքի 1-րդ եւ 3-րդ պայմանական բլոկներում նավթի եւ բնական գազի երկրաբանական ուսումնասիրության հայտին, հաղորդում է «ԷկոԼուրը»:
ՀՀ տարածքի 1-րդ եւ 3-րդ պայմանական բլոկներն ընդգրկում են Շիրակի, Լոռու, Տավուշի մարզերը: Փորձաքննական եզրակացության համաձայն` որոնողական աշխատանքներն իրականացվելու են 8497 կմ2 տարածքի վրա:
Ծրագրի ազդակիր համայնքները 43-ն են` ՀՀ Շիրակի մարզ. Ամասիա, Մարմաշեն, Ոսկեհասկ, Հայկավան, Կապս եւ Առափի համայնքներ, ՀՀ Լոռու մարզ. Լուսաղբյուր, Խնկոյան, Հարթագյուղ, Սարալանջ, Մեծ Պառնի, Ծաղկաբեր, Շիրակամուտ, Կաթնաջուր, Գոգարան, Գեղասար, Ջրաշեն, Շենավան, Սպիտակ, Լեռնանցք, Արեւաշող, Քարաձոր, Ղուրսալի, Նոր Խաչակապ, Արջուտ, Լեռնապատ, Գուգարք, Շահումյան, Լերմոնտովո, Մարգահովիտ եւ Ֆիոլետովո համայնքներ, ՀՀ Տավուշի մարզ. Դիլիջան համայնք (Հովք, Աղավնավանք, Գոշ, Խաչարձան բնակավայրեր), Իջեւան, Ծաղկավան, Սարիգյուղ, Սեւքար, Աչաջուր, Ակնաղբյուր, Լուսաձոր, Խաշթառակ, Գետահովիտ, Լուսահովիտ, Գանձաքար համայնքներ:
Ըստ հայտի` նախատեսված տարածքներն ընդգրկում են մի շարք բնության հատուկ պահպանվող տարածքներ (ԲՀՊՏ)` «Արփի լիճ» եւ «Դիլիջան» ազգային պարկերը, Մրտավարդենու, Զիկատարի, Գյուլագարակի, Իջեւանի, Մարգահովտի, Գանձաքարի, Հանքավանի ջրաբանական, Ախնաբադի կենու եւ Գետիկի արգելավայրերը, որոնք ունեն հարուստ բուսական եւ կենդանական աշխարհ, այդ թվում` ՀՀ Կարմիր գրքում գրանցված: Սակայն փորձաքննական եզրակացության մեջ ԲՀՊՏ-երի վերաբերյալ ոչինչ ասված չէ: Միայն նշվում է, որ աշխատանքները ջրային ռեսուրսների, բուսական եւ կենդանական աշխարհի վրա տվյալ փուլում որեւէ ազդեցություն չեն ունենալու: Ուսումնասիրության համար նախատեսված տարածքներով ամենախոշոր գետերից հոսում են Դեբեդը, Աղստեւը, Փամբակը եւ Ախուրյանը:
«Հայկական նավթի եւ գազի ընկերություն» ՍՊԸ-ն հիմնադրել է «Էներգո Ինվեստ Հոլդինգ» ՓԲԸ-ն 2017թ-ի հոկտեմբերին: Էներգո Ինվեստ Հոլդինգ» ՓԲԸ-ի միակ բաժնետերը «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն» ԲԲԸ-ն է, որն էլ իր հերթին 100% բաժնետոմսերով պատկանում է «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ին:
Բացի այս հայտից «Հայկական նավթի եւ գազի ընկերություն» ՍՊԸ-ն Հայաստանի տարածքում նավթ եւ գազ որոնելու եւս մեկ հայտ է ներկայացրել ՀՀ բնապահպանության նախարարություն: Այդ հայտով ընկերությունը նախատեսում է 2018-2023թթ որոնողական աշխատանքներ իրականացնել ՀՀ տարածքի 2-րդ պայմանական բլոկներում` Երեւան քաղաքում, ամբողջ Արմավիրի, Արագածոտնի մարզերում, մասնակիորեն` Արարատի, Կոտայքի եւ Շիրակի մարզերի տարածքներում: Ըստ հայտի` որոնողական աշխատանքների ընդհանուր մակերեսը կազմում է շուրջ 7250 կմ2:


















































ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Անգլիական ֆուտբոլում խտրականության ցանկացած դրսևորման համար կսահմանվեն 10-խաղյա որակազրկումներ
Արսեն Թորոսյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող թվայնացման աշխատանքները
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնա...
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
Սինգապուրի վարչապետը շնվորհավորել է Փաշինյանին