Որքան կաշառք է պահանջել «Վանաձորի» բանտապետը. աղմկահարույց գործի մանրամասները
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Վանաձոր» ՔԿՀ պետի կաշառքի գործով նախաքննությունը ավարտվեց: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց «Վանաձոր» ՔԿՀ նախկին պետ Գեւորգ Մկրտչյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ 2017 թվականի հոկտեմբերի 10-ին ԱԱԾ-ն կաշառքի գործով կալանավորել էր «Վանաձոր» ՔԿՀ նախկին պետ Գեւորգ Մկրտչյանին, օպերատիվ բաժնի պետին եւ այլ ծառայողների: Ըստ նախաքննություն իրականացնող մարմնի` նրանք «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալներից պարբերաբար պահանջել եւ որպես կաշառք ստացել են տարբեր չափերի գումարներ:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, ի վերջո, ինչքան գումար է վերցրել ՔԿՀ նախկին պետը, ըստ նախաքննության մարմնի կողմից ձեռք բերված տվյալների` ՔԿՀ 2 դատապարտյալների օգտին գործողություններ կատարելու համար նրանցից ստացել է 2 միլիոն 750 հազար դրամ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Անգլիական ֆուտբոլում խտրականության ցանկացած դրսևորման համար կսահմանվեն 10-խաղյա որակազրկումներ
Արսեն Թորոսյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող թվայնացման աշխատանքները
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնա...
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
Սինգապուրի վարչապետը շնվորհավորել է Փաշինյանին