Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել
Վերլուծական

Շարժում, որ փոխեց մեր կյանքը

Մաս 1

Արցախյան շարժումը մեզնից յուրաքանչյուրի համար սկսվեց ոչ նույն օրը եւ նույն ժամին, թեեւ ընդունված է Շարժման սկիզբ համարել փետրվարի 20-ը:

Իմ համար Արցախյան շարժումը սկսվեց 1988թ. փետրվարի 21-ին ժամը 12.30-ի սահմաններում, երբ հեռախոսազանգ ստացա հորեղբորս տղայից՝ Անդրանիկից: «Ժամը երկուսին կգաս մեր տեղը: Դու չես պատկերացնում ինչեր են եղել: Ցույցեր են: Ղարաբաղն ենք ուզում»,- ասաց եւ անջատեց: Իսկ ես հուզմունքից փշաքաղվեցի:

Ես 17 էի, եղբայրս՝ 18, բայց մենք «ազգային հարցերով» վաղուց էինք զբաղվում: Միլիմետրովկայի վրա ապագա Հայաստանի՝ Մեծ Հայաստանի քարտեզներն էինք գծում եւ կախում մեր սենյակներում՝ առաջացնելով ծնողների զարմանքը, զայրույթը, հիացմունքը: Մենք «ազգային գործիչ» էինք դեռ 10-11 տարեկանից: Ամռանը հանգստանում էինք գյուղում՝ տատիկի տանը: Մեր գյուղը Կիրանցն է, որին շատ մոտ էր Ադրբեջանի Խերմլու փոքրիկ գյուղը: Մեր գյուղը փոքր էր, նրանցն` ավելի փոքր: Մի ճանապարհ էր երկու գյուղերն իրարից բաժանում:

Ադրբեջանցիները երեկոյան գնումների էին գալիս մեր գյուղ, իսկ մերոնք՝ Խերմլու: Մեզ էլ էին տանում: Իսկ մենք, երբ դեռ երրորդ, չորրորդ դասարան էինք, տատիկներից, մայրիկներից գաղտնի, ադրբեջանական գյուղով ձգվող գազի խողովակների վրա ռուսերենով եւ տառասխալներով գրում էինք. «Это наши земли. Это Армениа», իսկ դարպասներին խաչեր էինք նկարում: Մեզ թվում էր, թե որեւէ մեկը չի նկատում, թե ինչ ենք անում, բայց նկատում էին, հետո գալիս եւ բողոքում էին մեր ծնողներին, տատերին: Բնականաբար, մեզ վրա բարկանում էին: 1981-1982 թվականներն էին:

Իմ համար Արցախյան շարժման սկիզբը եւ անկանկալ էր, եւ սպասելի: Հոգու խորքում ես սպասում էի, որ այդ Շարժումը սկսվելու է: Եւ ես անհամբեր սպասում էի 15 համարի ավտոբուսին, որն ինձ պետք է հասցներ պայմանավորված տեղը, որ գնանք ցույցի:
Ցույցը ես պատկերացնում էի այնպես, ինչպես խորհրդային հեռուստաալիքներով ցույց էին տալիս իմպերիալիզմի դեմ բողոքող ամերիկացիներին կամ գործադուլավոր անգլիացի ածխահատներին: Պատկերացնում էի բազմաթիվ ցուցապաստառներ, դրոշներ:

Երբ մտանք Ազատության հրապարակ, հանրահավաքն արդեն սկսվել էր: Ելույթ էր ունենում մի մարդ, այն էլ ռուսերենով: Ձեռքին մեգաֆոն էր: Հիմա շատերը մտածում են, թե հենց փետրվարի 20-ից ցույցերին հարյուր հազարավոր մարդիկ էին մասնակցում:

Իրականությունը բոլորովին այլ է: Հավաքվածները տեղավորվել էին Թումանյանի եւ Սպենդիարյանի արձանների արանքում, եւ շարքերն էլ հոծ չէին: Ելույթ ունեցողն Իգոր Մուրադյանն էր: Նա ասում էր, որ Ղարաբաղը Ադրբեջանին են հանձնել Կավբյուրոյի ապօրինի որոշմամբ եւ այդ սխալը պետք է ուղղել, եւ որ Ստեփանակերտում ցույցեր են:

Ոմանք սկսեցին դժգոհել, թե ինչու է Իգոր Մուրադյանը ռուսերենով խոսում եւ պահանջեցին, որ նա հայերեն ելույթ ունենա: Այդ ժամանակ մեգաֆոնը նրա ձեռքից վերցրեց Սիլվա Կապուտիկյանը: Պատկերն ինձ համար մի տեսակ անիրական էր: Ես երբեք չէի պատկերացնի, որ բանաստեղծուհուն կտեսնեի այսքան մոտ, այն էլ մեգաֆոնը ձեռքին: Նա խնդրում էր լռություն եւ գովասանքի խոսքեր ասում Իգոր Մուրադյանի հասցեին, ասելով, թե նա չի ամուսնացել եւ իր կյանքը նվիրել է Ղարաբաղին: Հավաքվածները հարգեցին Սիլվա Կապուտիկյանին, եւ Մուրադյանը շարունակեց ելույթը ռուսերենով:

Օրը կիրակի էր: Ցուրտ չէր, տաք էլ չէր, բայց ձյուն չկար: Սիլվա Կապուտիկյանը եւ հարթակում կանգնածները առաջարկեցին ավարտել ցույցը եւ հավաքվել առաջիկա շաբաթ օրը: Նրանք խոստացան մեզ տեղեկացնել, թե ինչ է կատարվում Լեռնային Ղարաբաղում:

Այսքանը: Մենք ցրվեցինք, չնայած ոմանք պահանջում էին հավաքվել հենց վաղը, իսկ ցրվողներն էլ նրանց վրա խեթ-խեթ նայում էին, ասելով, թե չի կարելի չվստահել Կապուտիկյանին:

Ես եւ հորեղբորս տղան քանի որ շատ երիտասարդ էինք, միամիտ, եւ քանի որ այն ժամանակ համացանց չկար, ֆեյսբուք չկար, իսկ պետական հեռուստաալիքներով էլ գարնան գյուղատնտեսական աշխատանքների սկզբի մասին էին խոսում, մենք այդպես էլ չիմացանք, որ ցուցարարները հավաքվելու են նաեւ փետրվարի 22-ին: Ես ավարտական տասներորդ դասարանում էի, իսկ Անդրանիկն արդեն ուսանող էր եւ երեկոյան ինձ տեղեկացրեց, որ ցույցը եղել է, ավելին՝ վաղը եւս լինելու է:

Ամենահետաքրքիրն այն է, որ այսօր այդ մասին շատերը չեն էլ նշում եւ հիշատակում, բայց սուր շնչառական հիվանդությունները կանխելու համար դպրոցներում դասերը փետրվարի 22-ին ընդհատվեցին մեկ շաբաթով:

Փետրվարի 23-ին մենք կրկին Ազատության հրապարակում էինք, որն այն ժամանակ դեռ Թատերական հրապարակ էր: Այս անգամ արդեն ցուցարարների թիվը ոչ թե հազար կամ երկու հազար էր, այլ հարյուր կամ երկու հարյուր հազար: Բոլորը հուզված էին տեսնելով այսքան շատ ըմբոստ, պայքարող հայ: Ոգեւորությունն ալեկոծում էր հրապարակը:

Հիմա ես գրում եմ այն, ինչ հիշում եմ, ինչ տպավորվել է 17 տարեկան պատանու աչքերում: Արխիվային փաստաթղթեր չեմ քրքրում, տեսնելու համար, թե ով է ելույթ ունեցել կամ ինչ է ասել: Ես պատմում եմ այն, ինչ տպավորվել է իմ մեջ:

Թատերական կամ Ազատության հրապարակից ցուցարարները շարժվեցին դեպի Կենտկոմի կամ ինչպես այն ժամանակ ասում էին՝ ՑԿ-ի շենք, ներկայիս Ազգային Ժողովի շենքը: Մարդկանց մի ծայրը ՑԿ-ի մոտ էր, իսկ մյուս ծայրը դեռ Ազատության հրապարակում էր: Այնքան մարդ կար, որ ես ու Անդրանիկը միմյանց կորցրինք: Շատ շուտով հասկացա, որ արդեն բոլորը բարեկամ եւ հարազատ են: Այնպիսի մթնոլորտ էր, որը երբեք արդեն չէր լինելու: Նույնիսկ ռոմանտիկ մթնոլորտ էր: Սեր կար այնտեղ՝ միախառնված պայքարի հետ:

Պարբերաբար Վաչե Սարուխանյանը, որն այն ժամանակ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ էր, կոչ էր անում լռություն պահպանել: «Սսսսսսսս»,- լսվում էր նրա խորհրդավոր ձայնը: Ես եւ շատերն այն ժամանակ չգիտեինք, որ նա մասնագիտությամբ դերասան է: Պարբերաբար ժողովուրդը վանկարկում էր՝ Ղա-րա-բաղ:

Լսում էի ելույթները եւ միաժամանակ մտածում, թե ինչ է կատարվում տանը: Ուշ երեկո էր, իսկ ես բազմության մեջ: Եւ շատ ուրախացա, հանգստացա, երբ բազմության մեջ նկատեցի մեր «կողքի» դասարանի Լեւոնին: Արդեն ավելի հանգիստ էր: Եւ արդեն կարելի էր կենտրոնանալ ելույթների վրա: Տպավորվել է մի երիտասարդ աղջկա հուզական ելույթը: Ես չեմ հիշում, թե նա ինչ էր ասում, բայց կարծես ասում էր, թե Հայաստանը մայրն է եւ պետք է տեր կանգնի իր կորցրած զավակին՝ Ղարաբաղին: Ոմանք նույնիսկ լաց եղան:

Ելույթ ունեցավ նաեւ Հայաստանի այն ժամանակվա ղեկավարը՝ Կոմկուսի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը: Ցնցող իրադարձություն: Կոմկուսի ղեկավարը ստիպված էր ելույթ ունենալ ժողովրդի առաջ: Հենց այն ժամանակ էլ Դեմիրճյանն արեց իր հայտնի հայտարարությունը՝ Ղարաբաղը գրպանո՞ւմս է, որ հանեմ տամ: Շատերը նրա հումորը չհասկացան:

Ելույթ ունեցան նաեւ Երեւան ժամանած բարձրաստիճան պաշտոնյաները՝ ԽՄԿԿ կենտկոմի քաղբյուրոյի անդամներ Դոլգիխն ու Լուկյանովը: Բնականաբար, նրանք խոստացան ամեն ինչ անել, որ հարցն արդարացի լուծում գտնի: Հենց այդ օրն էլ մի անեկդոտ ծնվեց: Լուկյանովը Դեմիրճյանին հարցնում է՝ Չե՞ք կարողանում ադրբեջանցիների հետ միավորվել եւ այդ ղարաբաղցիներին մի լավ դաս տալ:

Հանրահավաք-ցույցը ավարտվեց 23.00-ի կողմերը: Եւ մենք այն ամփոփեցինք Լեւոնի դասախոսի արվեստանոցում: Նա նկարչություն էր պարապում ընդունելության քննությունների համար: Դասախոսը, որի անունը չեմ հիշում, մեզ թեյ հյուրասիրեց եւ ասաց՝ հայ ժողովրդի պատմության անիվը շրջվեց: «Մեր կյանքը փոխվեց, տղերք»,- ասաց նա:

Գեղամ Նազարյան

Գլխավոր խմբագիր

շարունակելի 

Top-News.am