Հայկազ Բաղմանյանի որդին չորս մեքենա ունի
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԿԱ ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնի գլխավոր մաքսային տեսուչ Պավել Բաղմանյանը, ով ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ–լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի որդին է, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Բաղմանյան կրտսերը հայտարարագրել է երկու հողամաս և չորս ավտոմեքենա՝ երկուական «Տոյոտա» և «Մերսեդես» մակնիշի: Նրա ավտոմեքենաների մակնիշներն են «MERCEDES–BENZ G500», «MERCEDES–BENZ E 350 4 MATIC» և երկու «TOYOTA LAND CRUISER PRADO 2.7 I»:
Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 8 միլիոն դրամ, իսկ եկամուտները՝ 2 միլիոն 763 հազար դրամ, որից 1 միլիոն 313 հազար դրամը աշխատավարձն է, իսկ 1 միլիոն 450 հազար դրամը նշված է որպես այլ եկամուտներ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Անգլիական ֆուտբոլում խտրականության ցանկացած դրսևորման համար կսահմանվեն 10-խաղյա որակազրկումներ
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Սինգապուրի վարչապետը շնվորհավորել է Փաշինյանին
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնա...