Ռուսաստանը կստուգի հայկական կոնյակի որակը
«Փաստ» օրաթերթը գրում է. «Որակի ռուսական համակարգը՝ Роскачество–ն, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Խլոպոնինի անունից կկատարի կոնյակի որակի համընդհանուր ուսումնասիրություն: Այդ նպատակով փորձագետները կգնեն Ռուսաստանում, Ֆրանսիայում, Վրաստանում, Մոլդովայում և Հայաստանում արտադրված մոտ 50 ապրանքային նշանի կոնյակ: Ստուգման ենթակա նմուշների շարքում կլինեն ինչպես համաշխարհային ապրանքանիշերի՝ «Արարատ», «Ռեմի Մարտան», «Մարտել», «Courvoisier», «Hennessy», այնպես էլ ռուսական բրենդերը: Նմուշների գինը կտատանվի 372 ռուբլուց (մանրածախ առևտրի կես լիտրի նվազագույն գինը) մինչև 10 հազար ռուբլի մեկ ապրանքի համար:
Ըստ eadaily.com կայքի՝ անանուն գնումներ արդեն իսկ տեղի են ունենում Ռուսաստանի թվով տասը մարզերում: Փորձարկման գլխավոր պարամետրը կլինի սպիրտի դասային պատկանելությունը, որից պատրաստված կլինի փորձանմուշը: Այսպես, Ռուսաստանում արտադրված կոնյակի բոլոր գնված նմուշները համապատասխանում են ԳՕՍՏ–ին, սակայն դա սպառողին երաշխիք չի տալիս, որ նա իսկապես օգտագործում է խաղողից պատրաստված և առնվազն երեք տարի կաղնու փայտի հետ շփման մեջ գտնված խմիչք: Դա կապված է այն բանի հետ, որ ԳՕՍՏ–ում նկարագրված չէ գինենյութի բնույթը որոշելու ճշգրտությունը:
«Փաստը» «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ–ից հետաքրքրվեց, թե իրենց կոնյակի՝ բազմաթիվ շուկաներում առաջատար «Արարատի» ստուգմանն ինչպես են վերաբերվում, սակայն մեզ ասացին, որ կպատասխանեն միայն գրավոր հարցման դեպքում:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Անգլիական ֆուտբոլում խտրականության ցանկացած դրսևորման համար կսահմանվեն 10-խաղյա որակազրկումներ
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Սինգապուրի վարչապետը շնվորհավորել է Փաշինյանին
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնա...