Մանկավարժական համալսարանը դատի է տվել ուսանողներին
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ուսանողները վարձավճարները չվճարելու պատճառով հայտնվել են դատարանում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը դիմել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով ուսանողներ Գոհար Զարոյանից, Լուսիկ Պետրոսյանից գանձել ուսումնառության վարձավճարը:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` նրանց ընդհանուր պարտքը կազմում է 1 միլիոն 240 հազար դրամ: Ավելին` բուհը այսքանով չի բավարարվել եւ միջնորդություն է ներկայացրել, որ ուսանողների գույքի եւ եկամուտների վրա արգելանք դրվի, սակայն գործը նախագահող դատավոր Ավագ Գաբրիելյանը մերժել է հիմնադրամի միջնորդությունը:
Նշենք, որ այս նույն բուհը միայն այս ուսանողների մասով չի դիմել դատարան, այլ ուսանողներ Աշոտ եւ Արսեն Մաթոսյաններից եւս պահանջում է գանձել ուսման վարձավճարը, որը կազմում է 840 հազար դրամ:
Մանրամասները՝ Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Անգլիական ֆուտբոլում խտրականության ցանկացած դրսևորման համար կսահմանվեն 10-խաղյա որակազրկումներ
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Սինգապուրի վարչապետը շնվորհավորել է Փաշինյանին
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնա...