Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱՄՆ պետքարտուղարն ավարտեց Հայաստան կատարած աշխատանքային այցը Դուք, վարչապետը, հայաստանյան ամբողջ թիմը ճանապարհ եք հարթում դեպի ավելի պայծառ, ավելի անկախ ապագայի Հայաստանի համար. Ռուբիո Քայլերն ուղղված են նրան, որպեսզի ապահովեն ՀՀ-ի՝ շատ կարևոր դերն այս նոր աշխարհում. Միրզոյանը՝ հազվագյուտ հանածոների հուշագրի մասին «200 հազար քեզ, 400 հազար ընձի». ընտրակաշառքի գործով երկու կալանավորված կա Շաբաթների ընթացքում մենք կունենանք TRIPP նախագծի ստորագրում. Միրզոյան «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիր Կառավարությունը ՀԷՑ-ը գերակա շահ ճանաչելու և օտարելու գործընթաց է սկսում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մամուլի ասուլիսը. ուղիղ Շաբաթների ընթացքում մենք կունենանք TRIPP նախագծի ստորագրում. Միրզոյան Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրություն Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման և մշակման ոլորտում մատակարարման ապահովման շրջանակային հուշագիր Հայաստանի և ԱՄՆ-ի միջև նախաստորագրվել են երկկողմ փաստաթղթեր

ԱՄՆ պետքարտուղարն ավարտեց Հայաստան կատարած աշխատանքային այցըԴուք, վարչապետը, հայաստանյան ամբողջ թիմը ճանապարհ եք հարթում դեպի ավելի պայծառ, ավելի անկախ ապագայի Հայաստանի համար. ՌուբիոՔայլերն ուղղված են նրան, որպեսզի ապահովեն ՀՀ-ի՝ շատ կարևոր դերն այս նոր աշխարհում. Միրզոյանը՝ հազվագյուտ հանածոների հուշագրի մասին«200 հազար քեզ, 400 հազար ընձի». ընտրակաշառքի գործով երկու կալանավորված կաՇաբաթների ընթացքում մենք կունենանք TRIPP նախագծի ստորագրում. Միրզոյան«Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրԿառավարությունը ՀԷՑ-ը գերակա շահ ճանաչելու և օտարելու գործընթաց է սկսումՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մամուլի ասուլիսը. ուղիղՇաբաթների ընթացքում մենք կունենանք TRIPP նախագծի ստորագրում. ՄիրզոյանՀայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունՀայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման և մշակման ոլորտում մատակարարման ապահովման շրջանակային հուշագիրՀայաստանի և ԱՄՆ-ի միջև նախաստորագրվել են երկկողմ փաստաթղթերՀՀ Կառավարությունը հաղթել է միջազգային արբիտրաժում. տրիբունալը մերժել է «Սանիթեք» ընկերության հայցը և բոլոր պահանջներըԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ժամանեց ԵրևանԿադրային ջարդ Միլանում. ակումբը հեռացրել է գլխավոր մարզչին և միանգամից երեք տնօրեններիԱլեսանդրո Բաստոնին պատրաստակամություն է հայտնել տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»Չելսին վերջնական պատասխան է տվել Բարսելոնային Ժոաու Պեդրուի տրանսֆերի վերաբերյալԻՀՊԿ-ն հայտնել է Իրանի օդային տարածք ներխուժած ամերիկյան անօդաչու թռչող սարք ոչնչացնելու մասինԻրանը պահանջում է, որ 12 մլրդ դոլարը հասանելի դառնա հուշագրի հայտարարման պահիցՈ՞վ է զոհվելու ծովից ծով Հայաստանի համարԷնցո Մարեսկան նշանակվել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզչի պաշտոնումՌոնալդինյոն ժամանել է ՀայաստանՀռոմի պապը կոչ արել «զինաթափել» արհեստական ​​բանականությունըՇոյգուն խորհուրդ է տվել Հայաստանին«ԴիջիԿոդ» կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթի եզրափակիչը կանցկացվի ՎանաձորումԱզգային ժողովի հերթական նիստը չկայացավ. քվորում չկարՀայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըԱնկայունության նոր օջախներ են ի հայտ եղել, այդ թվում՝ ԱՊՀ երկրների սահմանների մերձակայքում. ՊուտինՀամագործակցության նոր հեռանկարներ հայկական քրիստոնեական ժառանգության և թանգարանային ոլորտում Հինգ բրոնզե մեդալ՝ Կենսաբանության միջազգային բաց օլիմպիադայիցԱՄՆ-ը հարվածում է Իրանին՝ Թրամփի բանակցային լավատեսական հայտարարությունների ֆոնինԵրևանի մի շարք հասցեներում գազանջատում էԵՄ դեսպանն ու ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Գորիսում պատրաստել են ժենգյալով հաց և գաթաԵրևանում փակ փողոցներ կլինենԳործարկվելու է ապրանքների մատակարարման ակնկալման հաստատման նոր համակարգԱՊՀ-ն չի կարող անտեսել Երևանի դիրքորոշումը եվրաինտեգրման վերաբերյալ. ԼեբեդևԻրանի գերագույն առաջնորդը հայտարարել է, որ ԱՄՆ-ն այլևս անվտանգ ապաստան չի ունենա Մերձավոր ԱրևելքումԼիտվան Բելառուս է վերադարձրել մի խումբ անօրինական միգրանտներիԴատախազը դատարան է հանձնել պետական գույքի օտարման գործընթացում չարաշահում թույլ տված նախկին պաշտոնյաների վերաբերյալ քրեական վարույթի նյութերըԵրևանի շենքերից մեկում բնակարան է այրվում. դեպքի վայր են մեկնել 4 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղքԵրևանի ցանկությունն ափսոսանք է առաջացնում. ՇոյգուԻրանի նախագահը հրահանգել է վերականգնել միջազգային ինտերնետի հասանելիությունըՌուբիոն ավարտել է քառօրյա այցը Հնդկաստան և ուղևորվել ՀայաստանԱրագածոտնի մարզի Ուջան բնակավայրում մեկնարկել է շուրջ 3կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգումըԼՂ ռազմաքաղաքական նախկին ղեկավարները բողոքարկել են Բաքվի դատարանի վճիռներըՀայաստանում է Կանադայի Նյու Բրանսվիկ նահանգի Գերագույն դատարանի նախագահ Մարկ Ռիչարդի գլխավորած պատվիրակությունըՆԳՆ ոստիկանության նկատմամբ վստահության մակարդակը կրկին աճել է՝ 61-ից հասնելով 68 տոկոսիՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետինՈրտե՞ղ է Երևանի սիրտը. Ղանթարի շուկաԸնտրակաշառքի դեպք Գորիսում․ նախաձեռնվել է քրվարույթ
Հայաստան

Երիտասարդ ըմբշամարտիկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են 27-ամյա երիտասարդին ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի մի շարք հանգամանքներ. Քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 20-ամյա երիտասարդը և հայտարարվել հետախուզում։

2018թ. հունվարի 20-ին՝ ժամը 18։45-ին, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ կտրած-ծակած վնասվածքով բուժօգնության է ընդունվել Երևանի մի բնակիչ՝ ծնված 1990թ.։

Նույն օրը ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, ստեղծվել քննչական խումբ, 27-ամյա երիտասարդը ճանաչվել է տուժող: Նշանակվել են դատաբժշկական և դատակենսաբանական փորձաքննություններ:

Ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, բավարար ապացույցներ ձեռք բերվել, որ 27-ամյա երիտասարդը ծանր մարմնական վնասվածքն ստացել է Ռոստովյան փողոցի վրա գործող ավտոլվացման կետերից մեկի տարածքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, պարզվել միջադեպի շարժառիթը, մասնակից անձանց շրջանակը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:

Մասնավորապես՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ դեպքի օրը ավտոլվացման կետի տարածքում հանդիպել են 1993 և 1995 թթ. ծնված երկու երիտասարդներ՝ մասնավոր հարցերի շուրջ պարզաբանումների համար, որին մասնակցել են նաև նրանց ծանոթները։ Հանդիպման ընթացքում առաջացել է վիճաբանություն, ինչը վերածվել է քաշքշոցի, որի ժամանակ էլ մասնակիցներից մեկը կտրող-ծակող առարկայով հարվածել է ավտոլվացման կետի աշխատակիցներից մեկին՝ 27-ամյա երիտասարդին։

Պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Երևանի բնակիչ՝ ծնված 1998թ., ըմբշամարտիկ։

Օրենքով սահմանված կարգով վերջինիս լուսանկարը ճանաչման է ներկայացվել տուժողին, ով մատնացույց է արել 20-ամյա երիտասարդի լուսանկարը և հայտարարել, որ նա է հարվածել իրեն։

Նախնական քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ որոշում է կայացվել 1998 թ. ծնված երիտասարդին ներգրավել որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում։

Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր որևէ տեղեկություն ունեն նրա գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ վիճաբանության մասնակից բոլոր անձանց գործողություններն անհատականացնելու, դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: