Դատական համակարգը պետք է մաքրվի կոպիտ խախտումներ թույլ տվող դատավորներից
Դատական համակարգը պետք է մաքրվի ակհնայտ, կոպիտ խախտումներ թույլ տվող դատավորներից: Այս մասին, այսօր՝ փետրվարի 6-ին, ԱԺ-ում ՀՀ դատական օրենսգրքի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ նշեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:
«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զենյալյանը հարց ուղղեց, թե ինչու չի ընդունվել իրենց առաջարկը՝ դատավորին պատասխանատվության ենթարկելու հիմքերի շարքից հանել արդարադատություն իրականացնելիս օրենքի դատավարական եւ նյութական հիմքերի կոպիտ խախտումը՝ վկայակոչելով դատավորների ներքին անկախության սկզբունքը:
Ի պատասխան Դավիթ Հարությունյանը նշեց, որ առաջարկությունը չընդունելու պատճառները շատ հիմնավոր են. «Այն ինչ դուք էիք առաջարկում հետեւյալն է. որ դատավորը կարող է անկախ լինել նաեւ օրենքից եւ կարող է անընդհատ կոպիտ կերպով ոտնահարել օրենքը եւ միակ լուծումը, որ դուք առաջարկում եք քաղաքացիներին, այն է՝ բողոքարկեք վերադաս դատարան, թող վերադաս դատարանը ձեր իրավունքը վերականգնի:
Մեր մոտեցումն այլ է՝ մենք ասում ենք՝ եթե տեղի է ունեցել օրենքի ակնհայտ եւ կոպիտ խախտում, այդ դեպքում դատավորի նկատմամբ կարող է հարուցվել կարգապահական վարույթ, որովհետեւ դատական համակարգը պետք է ինքնամաքրվի եւ պետք է նաեւ մաքրվի այն դատավորներից, որոնք իրենց թույլ են տալիս օրենքի կոպիտ ու անկհայտ խախտում: Որպեսզի սա չդառնա գործիք դատավորի գլխին, տվել ենք շատ հստակ սահմանումներ, թե որ դեպքում է խախտումը դիտվում որպես կոպիտ եւ ակնհայտ»:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Անգլիական ֆուտբոլում խտրականության ցանկացած դրսևորման համար կսահմանվեն 10-խաղյա որակազրկումներ
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Իրանի ղեկավարությունը պարտավոր է կարգուկանոն հաստատել իր տանը. Թրամփ