Սիրեցյալի հետ սեռական հարաբերությունը նկարահանել եւ գումար է շորթել
Սիրեցյալի հետ սեռական հարաբերությունը տեսանկարահանելու եւ այն նրա կնոջը ցույց տալու սպառնալիքով գումար շորթելու մեջ մեղադրվող երկու տարվա ազատազրկման դատապարտված Մ. Գրիգորյանը դիմել է Վճռաբեկ դատարան: Մ. Գրիգորյանը պայմանական ազատազրկման էր դատապարտվել Առաջին ատյանի դատարանի կողմից, մեղադրողը դիել էր Վերաքննիչ դատարան՝ պահանջելով նրա նկատմամբ ազատազրկում պատիժը պայմանականորեն չկիրառելու առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանել եւ դատապարտել երկու տարվա ազատազրկման: Վերաքննիչ դատարանը մեղադրողի բողոքը բավարարել էր:
NEWS.am-ի հետ զրույցում Մ. Գրիգորյանը նշել էր, որ ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը, քանի որ իր կատարած արարքն ապացուցող փաստեր կան, թե ինչու է այդ քայլին գնացել, նա չէր ցանկացել պատասխանել:
Ըստ մեղադրական եզրակացության, Մ. Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա շորթմամբ Ա. Էսքանդարիի զգալի չափերով գույքը հափշտակելու միասնական դիտավորությամբ, իր բջջային հեռախոսով գաղտնի, տեսանկարահանել է իրենց միջեւ տեղի ունեցած սեռական հարաբերությունը եւ նշված` վարկաբեկող տեսանյութերը Ա. Էսքանդարիի կնոջը եւ այլ անձանց հրապարակելու սպառնալիքով վերջինից մաս-մաս պահանջել է ընդհանուր 800 ԱՄՆ դոլար գումար:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 182-րդ հոդվածի 1-ին մասով՝ Շորթումը:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Անգլիական ֆուտբոլում խտրականության ցանկացած դրսևորման համար կսահմանվեն 10-խաղյա որակազրկումներ
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Իրանի ղեկավարությունը պարտավոր է կարգուկանոն հաստատել իր տանը. Թրամփ