Արքայազն Հարին հարսանիքին չի հրավիրել իր հորեղբոր կնոջը
Արքայազն Հարին ու Մեգան Մարքլը կողմնորոշվել են հյուրերի ցանկի հարցում։ 36-ամյա ամերիկացի դերասանուհու ու 33-ամյա արքայազնի հարսանիքին, որը կայանալու է մայիսի 19-ին, 600 մարդ է հրավիրված, սակայն արքայազն Հարիի հորեղբոր կնոջը՝ Եղիսաբեթ 2-րդի երկրորդ որդու, Յորքի դուքս, արքայազն Էնդրյուի նախկին կին Սարա Ֆերգյուսոնը հարսանիքին ներկա չի գտնվելու, գրում է Mirror-ը:

«Նրանք Սարային չեն հրավիրել հարսանիքի, քանի որ նա չի կարողանում գաղտնիություն պահպանել։ Նա շատախոս է ու ավելորդ բաներ կպատմի մամուլին»,- հայտնում է մոտ կանգնած աղբյուրը։
Իրավիճակը մի քիչ նրբանկատ է, քանի որ Սարան հյուրընկալելու է թագավորական ամբողջ ընտանիքին իր դստեր՝ Եվգենիայի հարսանիքին, հոկտեմբերին։
Նշում են, որ Սարան հրավիրված չի եղել նաև Հարիի ավագ եղբոր՝ արքայազն Ուիլյամի ու Քեյթ Միդլթոնի հարսանիքին 2011-ին։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Անգլիական ֆուտբոլում խտրականության ցանկացած դրսևորման համար կսահմանվեն 10-խաղյա որակազրկումներ
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Իրանի ղեկավարությունը պարտավոր է կարգուկանոն հաստատել իր տանը. Թրամփ