Ներկոալիցիոն «բազարներ». ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ փորձում է շանտաժի լեզվով խոսել
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ապրիլին սպասվող նոր կառավարության ձեւավորմանն ընդառաջ` ՀՅԴ-ն կոալիցիոն գործընկերոջ՝ ՀՀԿ-ի հետ փորձում է շանտաժի լեզվով խոսել` նպատակ ունենալով իշխանության ներսում ընդլայնել իր ներկայացվածությունը:
Այդ մասին է վկայում ՀՅԴ բյուրոյի եւ ԳՄ վերջին նիստում ընդունված հայտարարությունը, որտեղ թափանցիկ ակնարկներ կան իշխանության հասցեին` ընդ որում, ձեռքբերումները վերագրելով իրենց, ձախողումների մեղքը բարդելով ՀՀԿ-ի վրա: Միաժամանակ ՀՅԴ-ն ներկայացրել է իր տեսլականը, թե ինչ քայլերի արդյունքում է հնարավոր հասնել իրական առաջընթացի, եւ այդ քայլերի թվում ՀՅԴ-ն առանձնացրել է կադրային քաղաքականությունը:
«Վարել բարձր որակավորում ունեցող, մրցունակ ու վստահելի մարդկային կապիտալ ձեւավորելուն ուղղված արդար ու թափանցիկ կադրային քաղաքականություն»,- նշված է այնտեղ: Հասկանալի է՝ այս ակնարկը պատահական չէ եւ խոսում է ՀՅԴ ցանկությունների մասին:
Մեկ փաստ էլ. հայտարարության մեջ ՀՅԴ-ն խոսել է ԸՕ-ում գործող տարածքային ռեյտինգային ընտրակարգը վերանայելու մասին: Սա, ինչպես հայտնի է, օրենսդրական հնարավորությունն էր, որի արդյունքում ՀՀԿ-ին հաջողվեց բացարձակ մեծամասնություն կազմել: Ու հիմա ՀՅԴ-ն բարձրաձայնում է այդ հնարավորությունը վերացնելու մասին:
Բայց, դե, հասկանալի է՝ մի քանի պաշտոն ավել ստանալուց հետո ՀՅԴ-ն կմոռանա այս պահանջների մասին, մանավանդ, հիշում եք՝ ժամանակին նրանք կողմ քվեարկեցին ռեյտինգային ընտրական համակարգ սահմանող ԸՕ-ին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքուն...
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Իսրայելը պատրաստվում է Իրանին հասցվելիք ԱՄՆ հնարավոր հարվածին. իսրայելական լրատվամիջոցներ
Մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող օրինագծին
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդին
Լուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունը
Ուիթկոֆը շուտով կայցելի Ռուսաստան.Դմիտրիև
Գյումրի քաղաքի որոշ հասցեներում մայիսի 21-ին գազամատակարարումը կդադարեցվի
ՄԻՊ-ն այցելել է զորամաս․ քննարկվել են զինծառայողների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր