Եղվարդում պարտքի դիմաց առեւանգել են 3-րդ դասարանցի աղջիկ երեխային
Եղվարդ քաղաքում փետրվարի 1-ին, քաղաքացուհին պատանդ է վերցրել իրեն պարտք կնոջ 10-ամյա դստերը եւ պահանջել վերադարձնել պարտքը: Այս մասին հայտնեց ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը:
«Փետրվարի 1-ին Եղվարդ քաղաքի քաղաքացուհին հաղորդում է տվել ոստիկանություն, որ իրեն ծանոթ մի կին իր հետ գումարային խնդիրներ ունենալու պատճառով իր 10-ամյա դստերը խաբեությամբ խանութ գնալու պատրվակով տարել է իր տուն եւ պահում է այնտեղ՝ պահանջելով՝ պարտքը տալու պարագայում վերադարձնել երեխային : Բնականաբար մոր դիմելուց հետո ոստիկանները երեխային հանձնեցին ծնողին»,- ասաց նա:
Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 1-ի երեկոյան ժամը 14-ի սահմաններում, երեխան սովորում է 3-րդ դասարանում։
Էդգար Ջանոյանը նշեց, որ փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Անգլիական ֆուտբոլում խտրականության ցանկացած դրսևորման համար կսահմանվեն 10-խաղյա որակազրկումներ
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Իրանի ղեկավարությունը պարտավոր է կարգուկանոն հաստատել իր տանը. Թրամփ