Սարալանջի գյուղապետը «միջոցառումների ծախսեր» անվան տակ բյուջեի միջոցներով ճոխ գնումներ է անում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Շիրակի մարզի Սարալանջի գյուղապետ Ցոլակ Հովհաննիսյանը որոշել է այս տարվա համար համայնքային բյուջեի միջոցներով բավական ճոխ գնումներ անել հատկապես «միջոցառումների ծախսեր» անվան տակ:
Տեղական բյուջեի միջոցներից այս տարի նախատեսված է գնել 3 հազար 200 դրամ արժողության 44 հատ օղի, 2 հազար դրամանոց 10 գինի: Նրանք մտադիր են գնել նաեւ խոզի միս` 25 կգ, հավի միս` 30 կգ, երշիկ, բաստուրմա եւ այլն: Գյուղապետարանի քեֆի սեղանին դրվելու է նաեւ աղանդեր` շոկոլադ 8կգ չափով, խնձոր, տանձ, նարինջ, բանան: «Ժողովուրդ»-ը նաեւ տեղեկացավ, որ համայնքապետարանը որոշել է տեղական բյուջեի հաշվին գնել հուշանվերներ` ավելի քան կես միլիոն դրամ արժողության:
«Հունվարի 28-ի, մարտի 8-ի, ապրիլի 7-ի, սեպտեմբերի 1-ի, ուսուցչի տոնի, Ամանորի միջոցառումներին մասնակցելու են գյուղապետարանի աշխատողները, դպրոցի ուսուցիչները»,- այսպես է «Ժողովուրդ»-ի հետ զրույցում մեկնաբանել իրենց նախատեսած գնումները գյուղապետ Հովհաննիսյանը»:
Մանրամասները` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքուն...
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Իսրայելը պատրաստվում է Իրանին հասցվելիք ԱՄՆ հնարավոր հարվածին. իսրայելական լրատվամիջոցներ
Մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող օրինագծին
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդին
Լուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունը
Ուիթկոֆը շուտով կայցելի Ռուսաստան.Դմիտրիև
Գյումրի քաղաքի որոշ հասցեներում մայիսի 21-ին գազամատակարարումը կդադարեցվի
ՄԻՊ-ն այցելել է զորամաս․ քննարկվել են զինծառայողների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր