Ում «հագով» են նկարել ՍԴ-ի մասին օրենքը
«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է` Սահմանադրությունը բավականին «խութեր» ունի, մասնավորապես` անցումային դրույթներում: Հայտնի սահմանադրագետներից մեկն ասաց, որ անցումային դրույթները սահմանադրական հանձնաժողովին են հասել վերջին երկու օրը, չեն հասցրել հիմնովին հասկանալ՝ ինչն ինչոց է: Եվ քանի որ սատանան մանրամասների մեջ է, «հիմա նոր հասկացվում է, թե ինչ «իզյաշչ» մոմենտներ են գրվել կոնկրետ Սահմանադրական դատարանի մասով»:
Այսպիսով` մինչեւ ապրիլի 9-ը ՍԴ-ում երկու պաշտոն ազատվում է` թոշակի են գնում Կիմ Բալայանն ու Գագիկ Հարությունյանը: Նրբությունն այն է, որ մինչեւ ապրիլի 9-ը ՍԴ անդամ կամ ՍԴ նախագահ դարձողն իրավունք կունենա պաշտոնավարել մինչեւ 65 տարեկանը։ «Իշխանություններն մանրակրկիտ դա գծագրել են. եթե հիմա իրենց մարդը դառնա ՍԴ նախագահ, ապա պաշտոնավարելու է շատ երկար, իսկ ապրիլի 9-ից հետո դարձողն իրավունք ունի պաշտոնավարել 6 տարի, դրա համար էլ շտապում են ՍԴ նախագահի պաշտոնում իրենց մարդուն հաստատել:
Ապրիլի 9-ից հետո ՍԴ անդամ դարձողն էլ կարող է պաշտոնավարել 12 տարի. հունիսին ՍԴ անդամ Վլադիմիր Հովհաննիսյանը նույնպես կգնա թոշակի, իսկ նրա տեղը եկողն արդեն կպաշտոնավարի 12 տարի, ի տարբերություն այսօր Կիմ Բալայանի տեղը եկողի։ Նկատեք, որ վճռաբեկ դատարանի հարցում իշխանություններն այդ ճանապարհով չեն գնացել. այնպես են արել, որ բոլոր անդամները հավասար լինեն»,- ասաց այդ ամենից դժգոհ մեր զրուցակիցը: Պարզ է, որ այս «արտոնյալ» կարգավիճակից առաջինը կօգտվի իշխանությունների սիրելի Հրայր Թովմասյանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Անգլիական ֆուտբոլում խտրականության ցանկացած դրսևորման համար կսահմանվեն 10-խաղյա որակազրկումներ
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Արսեն Թորոսյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող թվայնացման աշխատանքները