Հայաստանը հրաժարվում է «օֆշորային գոտի» տերմինից
Հայաստանը հրաժարվում է «օֆշորային գոտի» տերմինից: Ուղղումը կկատարվի կառավարության 2017 թվականի հունիսի 1-ի որոշման մեջ: Որոշման համապատասխան նախագիծը հավանություն ստացավ կառավարության փետրվարի 1-ի նիստում: Նախագիծը ներկայացրեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
Նա նշեց, որ օֆշորային գոտիներով երկրների ցուցակը կվերանվանվի «հարկման լիբերալ համակարգով երկրների (աշխարհագրական տարածքների) ցուցակ» կամ «ոչ խելամիտ արտոնյալ հարկային ռեժիմով երկրների ցուցակ»: Նոր տերմինն արդեն մտցվել է Հայաստանի Հարկային օրենսգրքի մեջ, որն ուժի մեջ է մտել 2018-ի հունվարի 1-ից:
«Խնդիրն այն է, որ այս որոշմամբ երկրների ցուցակ է կազմվել, որոնք պայմանականորեն կոչվել են «օֆշորային գոտիներ»: Սակայն այս տերմինը հարուցել է հանրության եւ Լյուքսեմբուրգի գործընկերների տարակուսանքը: Նրանք մասնավորապես հարցնում են, թե ինչու են հայտնվել «օֆշորային գոտիների» ցուցակում»,- նշեց նախարարը՝ շարունակելով, որ խոսքն ուղղակի իմաստով օֆշորային գոտիների մասին չէ, այլ ոչ խելամիտ հարկային արտոնությունների:
Վարդան Արամյանը հայտնեց, որ ցուցակը լրացվել է նոր երկրներով եւ աշխարհագրական տարածքներով՝ Ամերիկյան Սամոա, Թունիս, Հարավային Կորեա, Մոնղոլիա, Նամիբիա, Տրինիդադ եւ Տոբագո, որոնք ԵՄ-ի կողմից արդեն ճանաչվել են հարկային լիբերալ կամ ոչ խելամիտ արտոնյալ հարկային ռեժիմով երկրներ:


















































22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքուն...
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Իսրայելը պատրաստվում է Իրանին հասցվելիք ԱՄՆ հնարավոր հարվածին. իսրայելական լրատվամիջոցներ
Մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող օրինագծին
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդին
Լուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունը
Ուիթկոֆը շուտով կայցելի Ռուսաստան.Դմիտրիև
Գյումրի քաղաքի որոշ հասցեներում մայիսի 21-ին գազամատակարարումը կդադարեցվի
ՄԻՊ-ն այցելել է զորամաս․ քննարկվել են զինծառայողների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր