Հինգ տարվա կտրվածքով ՀՀ բնակչությունը նվազել է 54 հազարով
«Ժողովուրդը» գրում է. «Հայաստանի ժողովրդագրական աղետալի վիճակը տարեցտարի ավելի է խորանում: Եվ որքան էլ իշխանությունները Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հայտարարեն այս ոլորտում էական բարելավումներ արձանագրելու անհրաժեշտության, անգամ 2040 թվականին բնակչության թիվը 4 միլիոնի հասցնելու մասին` այդ ճանապարհին մշակելով ու ընդունելով զանազան ծրագրեր, միևնույն է` իրավիճակը ոչ միայն չի կայունացել, այլև բացասական ընթացքը շարունակվում է: Բավական է միայն նշել, որ 2017թ. ՀՀ-ում ծնվել է 37 հազար 699 երեխա. մի թիվ, որը վերջին տարիներին ամենափոքրն է: 2016 թ. ծնունդների թիվը 40 հազար 592 էր, 2013թ.՝ 41 հազար 906: Միաժամանակ Հայաստանում շատ ցածր է բնական հավելաճը՝ ծնվածների և մահացածների թվի տարբերությունը:
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ 2017թ. արձանագրվել է վերջին տարիների ամենացածր ցուցանիշը. եթե 2013թ. բնական հավելաճը 14 հազար 594 էր, ապա 2017թ. այն հասել է 10 հազար 332-ի:
Եվ վերջապես, ԱՎԾ-ն երեկ հրապարակել է մշտական բնակչության թվաքանակը: Ըստ այդմ, 2018թ. հունվարի 1-ին բնակչության թիվը եղել է 2 մլն 972 հազար 900, մինչդեռ 2013թ. մեր երկրում մշտական բնակվել է 3 մլն 26 հազար 900 հոգի, ասել է, թե 5 տարվա կտրվածքով երկրի բնակչությունը նվազել է 54 հազարով»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքուն...
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Իսրայելը պատրաստվում է Իրանին հասցվելիք ԱՄՆ հնարավոր հարվածին. իսրայելական լրատվամիջոցներ
Մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող օրինագծին
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդին
Լուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունը
Ուիթկոֆը շուտով կայցելի Ռուսաստան.Դմիտրիև
Գյումրի քաղաքի որոշ հասցեներում մայիսի 21-ին գազամատակարարումը կդադարեցվի
ՄԻՊ-ն այցելել է զորամաս․ քննարկվել են զինծառայողների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր