Ռեստորանային համալիրը թալանողը դեպքի վայրում քնած է մնացել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել հունվարի 28-ին Երևանի Հրազդան կիրճում գտնվող «Վայրի դրախտ» ռեստորանային համալիրից կատարված գողության փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 15։00-ի սահմաններում Երևան քաղաքի Այգեձոր փողոցի բնակիչ՝ 47-ամյա Մ. Ս.-ն դիմել է Ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել, որ գողություն է կատարվել նշված ռեստորանային համալիրից, որտեղ էլ իր տարածքում հայտնաբերել է իրեն անծանոթ մի մարդու, որը պառկած է գետնին և ինքը չգիտի՝ նա քնած է, թե մահացած։
Նշված վայր են մեկնել Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայութան գնդի 3-րդ վաշտի աշխատակիցները։ Պարզվել է, որ հունվարի 25-ին, ժամը 18։00-ից մինչև հունվարի 28-ի ժամը 15։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք դիտավորյալ կոտրել են ռեստորանային համալիրի դռան ապակին, այնուհետև կոտրել պահեստի դուռը, որտեղից գողացել են փայտյա ջահ, «Նաիրի» տեսակի 5 հատ 25 տարեկան կոնյակ, «Աբսոլյուտ» տեսակի օղի և 3 լիտր տարողությամբ 10-ից ավելի կոմպոտներ։ Ոստիկանները Մ. Ս.-ի մատնանշված տարածքում հայտնաբերել են Երևան քաղաքի Զ. Սարկավագի փողոցի բնակիչ, 40-ամյա Ա. Ս.-ին, ով «ալկոհոլային ինտոքսիկացիա» ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղից էլ որոշ ժամանակ անց գողություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել Ոստիկանության Մաշտոցի բաժին։
Ոստիկանները կասկածում են, որ նա գողությունը կատարել է ու հետո այնտեղից գողացված խմիչքի մի մասը խմել, գինովցել ու մնացել է դեպքի վայրում քնած։ Այս վարկածը ճշտվում է։


















































Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Անգլիական ֆուտբոլում խտրականության ցանկացած դրսևորման համար կսահմանվեն 10-խաղյա որակազրկումներ
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Արսեն Թորոսյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող թվայնացման աշխատանքները