Շինանյութի Սերգեյի որդին հայտնել է, որ 70 օր իրեն պահել են շղթայված և դեմքը փակած վիճակում. մանրամասներ
fakty.ua պարբերականի փոխանցմամբ` Կիեւի ազգային ոստիկանության գլխավոր վարչության պետ Անդրեյ Կրիշչենկոն հայտնել է, որ Ռուսաստան-Ուկրաինա սահմանին ձերբակալել են 22-ամյա կնոջ եւ նրա հետ նույն բնակարանում ապրող 41-ամյա տղամարդու։ Քրեական զույգը կասկածվում է փրկագին ստանալու նպատակով մարդկանց առեւանգման մեջ։
Խոսքը Կիեւում հայաստանցի գործարար Սերգեյ Մանուկյանի որդու՝ Արման Մանուկյանի, ու զարմիկի՝ Սամվելի առեւանգելու մասին է։ «ՀՀ քաղաքացիներ երկու ազգականների առեւանգել էին Կիեւի խիտ բնակեցված թաղամասում շենքի մուտքի դիմաց շատերի աչքի առաջ եւ շուրջ 70 օր պահել Սոֆիական Բորշչագովկի տներից մեկում։ Այնուհետեւ, հայտնի գործարարից՝ առեւանգվածներից մեկի հորից, գումար պահանջել, որը կազմում էր 5 մլն դոլար»,- ասել է Կրիշչենկոն։
«Հանցագործների վրա հնարավոր է եղել դուրս գալ, երբ առեւանգվածներից մեկը կարողացել է փախչել։ Նրան հաջողվել է ազատվել շղթաներից եւ երկրորդ հարկից թռչել ներքեւ։ Թեպետ նա վնասվել է, սակայն կարողացել է փախչել եւ ոստիկանություն ահազանգել։ Հանցագործներին ձերբակալել են այն ժամանակ, երբ նրանք փորձել են Ուկրաինայից անցնել Ռուսաստան»,- ասել է նա: Կասկածյալները չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքները:
Սերգեյ Մանուկյանի որդին ու նրա ազգականը պատմել են, որ նրանց 70 օր պահել են շղթայված եւ դեմքերը փակած վիճակում, որպեսզի չտեսնեին առեւանգողներին։ Գերիների հետ վարվել են լավ, հաճախակի կերակրել են։ Այժմ իրավապահները հանցավոր խմբի մյուս անդամներին են փնտրում, որոնք կարող են առեւանգմանը հանցակից լինել։


















































22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքուն...
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Իսրայելը պատրաստվում է Իրանին հասցվելիք ԱՄՆ հնարավոր հարվածին. իսրայելական լրատվամիջոցներ
Մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող օրինագծին
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդին
Լուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունը
Ուիթկոֆը շուտով կայցելի Ռուսաստան.Դմիտրիև
Գյումրի քաղաքի որոշ հասցեներում մայիսի 21-ին գազամատակարարումը կդադարեցվի
ՄԻՊ-ն այցելել է զորամաս․ քննարկվել են զինծառայողների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր