6 միլիոն՝ անիվներին, ավելի քան 31 միլիոն՝ ավտոմեքենաների վերանորոգմանը
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ ֆինանսների նախարարության պետական գնումների կայքում հրապարակվել է ՀՀ դատախազության 2018 թվականի գնումների պլանը: 2018 թ. հունվարի 22–ին ներկայացված պլանի համաձայն այս տարի դատախազությունը ԳՀ (գնանշման հարցում) գնման ընթացակարգով պատրաստվում է ավտոմեքենաների 250 անիվ գնել, որոնց արժեքները տարբեր են: Ըստ փաստաթղթի՝ անիվների գները սկսվում են 15 հազար դրամից եւ հասնում մինչեւ 40 հազար դրամի: Ընդհանուր առմամբ՝ անիվներ ձեռք բերելու համար պետական բյուջեից կծախսվի 6049000 ՀՀ դրամ:
Դատախազության գնման պլանի փաստաթղթից տեղեկանում ենք նաեւ, որ իրավապահ կառույցը նախատեսում է 325 լրակազմ համազգեստ գնել: Համազգեստների ձեռքբերման համար կծախսվի 56681000 ՀՀ դրամ: Կառույցը նախատեսում է գնել եւս 12 լրակազմ համազգեստ, որոնցից յուրաքանչյուրն արժե 340450 հազար դրամ: 12 համազգեստների ձեռքբերման համար կծախսվի 4085400 ՀՀ դրամ:
Ավտոմեքենաների վերանորոգման ծառայությունների համար 2018թ. դատախազությունը պատրաստվում է 31759000 ՀՀ դրամ ծախսել: Իսկ աշխատակիցների վերապատրաստման ծառայությունների համար կծախսվի 17066100 ՀՀ դրամ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքուն...
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Իսրայելը պատրաստվում է Իրանին հասցվելիք ԱՄՆ հնարավոր հարվածին. իսրայելական լրատվամիջոցներ
Մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող օրինագծին
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդին
Լուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունը
Ուիթկոֆը շուտով կայցելի Ռուսաստան.Դմիտրիև
Գյումրի քաղաքի որոշ հասցեներում մայիսի 21-ին գազամատակարարումը կդադարեցվի
ՄԻՊ-ն այցելել է զորամաս․ քննարկվել են զինծառայողների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր