Հրայր Թովմասյանը կդառնա ՍԴ նախագահի թեկնածու, հետո` նախագահ
«Հրապարակ» թերթը գրում է. «Հունվարի 25-ից ուժի մեջ է մտել դատական նոր օրենսգիրքը. մեկնարկել են Բարձրագույն դատական խորհրդի, Երեւանի ընդհանուր իրավասության միասնական դատարանի ձեւավորման աշխատանքները:
Հունվարի 30-ին վերջնականապես լրանում է ՍԴ անդամ Կիմ Բալայանի պաշտոնավարման ժամկետը. «Թովմասյան Հրայրը կգնա նախ որպես ՍԴ անդամ, ապա՝ մարտի 23-ին, երբ կլրանա Գագիկ Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը, կդառնա ՍԴ նախագահի թեկնածու, հետո` նախագահ»:
Գագիկ Հարությունյանը, հավանաբար, կնշանակվի ԲԴԽ-ի նախագահի պաշտոնում, չնայած մեր աղբյուրն ասաց․ «Քանի չենք թռել առուն, հոպ չասենք»։ Քննարկվում են այլ անուններ եւս` Դավիթ Հարությունյան, Գեւորգ Կոստանյան, նույնիսկ՝ Տիգրան Մուկուչյան:
Պակաս հետաքրքիր չէ նաեւ ԲԴԽ-ի անդամների թեկնածուների ցանկը: Ինչ վերաբերում է Երեւանի դատարանի ղեկավարին, ապա, ճիշտ է, Արման Մկրտումյանը ցանկանում է այդ աթոռին տեսնել իր հարեւան, սանիկ Ռուբեն Վարդազարյանին, սակայն մեր աղբյուրը դա վերջնական որոշված չի համարում․ «Մկրտումյանն ինքը դեռ պետք է մտածի իր աթոռը պահելու մասին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքուն...
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Իսրայելը պատրաստվում է Իրանին հասցվելիք ԱՄՆ հնարավոր հարվածին. իսրայելական լրատվամիջոցներ
Մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող օրինագծին
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդին
Լուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունը
Ուիթկոֆը շուտով կայցելի Ռուսաստան.Դմիտրիև
Գյումրի քաղաքի որոշ հասցեներում մայիսի 21-ին գազամատակարարումը կդադարեցվի
ՄԻՊ-ն այցելել է զորամաս․ քննարկվել են զինծառայողների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր