Իռլանդիան չի մասնակցի 2027 թվականին կայանալիք «Եվրատեսիլ» երգի մրցույթին
Իռլանդիան չի մասնակցի 2027 թվականին կայանալիք «Եվրատեսիլ» երգի մրցույթին և չի հեռարձակի այն՝ Իսրայելի մասնակցության պատճառով. հայտարարել է Իռլանդիայի հանրային հեռարձակող RTÉ-ն։
«RTÉ-ի դիրքորոշումը «Եվրատեսիլ» երգի մրցույթին մասնակցության վերաբերյալ չի փոխվել։ RTÉ-ն չի մասնակցի «Եվրատեսիլ-2027»-ին և չի հեռարձակի մրցույթը»,- ասվում է հեռարձակողի պաշտոնական հայտարարության մեջ։
Ընկերության ներկայացուցիչները նշել են, որ որոշումը պայմանավորված է Գազայի հատվածում շարունակվող հումանիտար ճգնաժամով և այնտեղ մարդկանց շարունակվող զոհերով։ RTÉ-ն նաև մտահոգություն է հայտնել միջազգային լրագրողների՝ Գազա անկախ մուտքի շարունակվող սահմանափակումների վերաբերյալ։
2026 թվականին Իռլանդիան Իսպանիայի, Նիդեռլանդների, Իսլանդիայի և Սլովենիայի հետ չէր մասնակցել «Եվրատեսիլին»՝ Իսրայելի մասնակցության պատճառով։ Նիդեռլանդները նույնպես հայտարարել են «Եվրատեսիլ-2027»-ին չմասնակցելու մասին։ «Եվրատեսիլ-2027»-ը կանցկացվի Բուլղարիայի Բուրգաս քաղաքում։ Եզրափակիչը նախատեսված է մայիսի 15-ին, իսկ կիսաեզրափակիչները՝ մայիսի 11-ին և 13-ին։


















































Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Օգտագործեք միայն համայնքի տրամադրած կամ շշալցված ջուր. Ավանեսյանը՝ Ծավի բնակիչներին
Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը
Մատենադարանը պատրաստ է ցուցադրելու իր ձեռագրերը․ Գանձասարի «դիվանագիտական» սկանդալը
Պեսկովը հայտարարել է նավթի շուկայում իրավիճակի կտրուկ վատթարացման մասին
Ավստրիան մերժել է Իրանի փոխնախագահի մուտքը Վիեննա՝ մասնակցելու ԱԷՄԳ-ի համաժողովին