Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վստահ եմ, որ սա համապատասխան հետևանք և էֆեկտ կունենա բարձրակարգ կադրերի ներգրավման տեսքով Ադրբեջանի պետ​​անվտանգության ծառայությունը հակաահաբեկչական գործողություններ է իրականացրել հինգ երկրում. ձերբակալվել է 11 անձ Նա գիտի՝ ինչպես ղեկավարել թիմը և իսկական առաջնորդ է Կարեւոր են բուժքույրական գործի դերն ու նշանակությունը պացիենտների բուժման և խնամքի գործում Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության կանոններ» խմբակը (տեսանյութ) Իմ անձանական օդանավն է, պապս է ժառանգություն թողել. վարչապետ ԱՄՆ պետքարտուղարությունը Գերմանիային թույլատրել է Ուկրաինային փոխանցել 10 հրթիռ Patriot-ի համար Շիրակի մարզի քրեական ոստիկանները թմրանյութ պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննություն Զբոսաշրջիկներն ավելանում են, հյուրանոցային տեղավորումը՝ նվազում․ որտե՞ղ են մնում Հայաստան այցելողները Համաքաղաքային մաքրապատում՝ Երևանի բոլոր 12 վարչական շրջաններում ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Սեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ է

Վստահ եմ, որ սա համապատասխան հետևանք և էֆեկտ կունենա բարձրակարգ կադրերի ներգրավման տեսքովԱդրբեջանի պետ​​անվտանգության ծառայությունը հակաահաբեկչական գործողություններ է իրականացրել հինգ երկրում. ձերբակալվել է 11 անձՆա գիտի՝ ինչպես ղեկավարել թիմը և իսկական առաջնորդ էԿարեւոր են բուժքույրական գործի դերն ու նշանակությունը պացիենտների բուժման և խնամքի գործում Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության կանոններ» խմբակը (տեսանյութ)Իմ անձանական օդանավն է, պապս է ժառանգություն թողել. վարչապետԱՄՆ պետքարտուղարությունը Գերմանիային թույլատրել է Ուկրաինային փոխանցել 10 հրթիռ Patriot-ի համարՇիրակի մարզի քրեական ոստիկանները թմրանյութ պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննությունԶբոսաշրջիկներն ավելանում են, հյուրանոցային տեղավորումը՝ նվազում․ որտե՞ղ են մնում Հայաստան այցելողներըՀամաքաղաքային մաքրապատում՝ Երևանի բոլոր 12 վարչական շրջաններումՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրաՍեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ էՄանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց ՆորվիչինՀայաստանի պետական դպրոցները ստանում են հասանելիություն ChatGPT Edu հարթակինԱՄՆ-ն վիզաներ է տրամադրել Փեզեշքիանին և Արաղչիին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար. NBC NewsՊուշկինո համայնքում գտնվող 4 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՀրդեհ Մոլդովական փողոցի շենքերից մեկում. այրվել են կենցաղային իրերՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Խանդիկյանի ծննդյան 80-ամյակի առիթովՀորդառատ անձրևը հեղեղել է ՖլորենցիանԱՄՆ-ի կողմից տոկոսադրույքի բարձրացումը չի կարող բացել Հորմուզի նեղուցը կամ փոխարինել շուկայում պակասող նավթըՁերբակալվել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրըՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՃապոնիայի Կենտրոնական բանկը բարձրացրել է հաշվարկային դրույքաչափը ԻՀՊԿ-ն հարվածել է Հորմուզի նեղուցով չարտոնված անցում կատարող լցանավինԵրթեւեկության ժամանակավոր փոփոխությունՔրդական ուժերը հայտնվելով Իրանում՝ կարող են այնտեղ ամրապնդել իրենց դիրքերըՀանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետՆոր-Նորքի համայնքային ոստիկանները հայտնաբերել են գազային ատրճանակից օդ կրակած անձինԱՄՆ-ը կարող է Ռուսաստանի հետ գործարքների գնալ մինչեւ Ուկրաինայում պատերազմի ավարտը. NYTԼատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքում կպաշտպանեն Գերմանիայի զինված ուժերը Արմավիրի համայնքային ոստիկաններն արագ բացահայտեցին մեքենայի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ)Հայաստանի պետական կամերային նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Հնդկաստանում և ՉինաստանումԷմանուել Մակրոնը վառելիքի գները որակել է որպես անտանելիԾովագյուղից մինչև Դիլիջանի թունել հատվածում միջին նորոգում է իրականացվումՌումինիայի Օրադյա քաղաքում սկսվել է բույսերի կրկնակի ծաղկումՀորմուզի նեղուցով անցել է ընդամենը 4 բեռնատար նավՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպՍեպտեմբերի 26- ին կմեկնարկի «Կոմիտաս» միջազգային փառատոնըՊարզաբանում Սամբոյի ֆեդերացիայի ֆինանսավորման վերաբերյալՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստ 18.09.2026 (տեսանյութ)Ռուսաստանը նախատեսում է ինտենսիվ հարձակումներ Ուկրաինայի խոշոր քաղաքներումԱՄՆ-ում 20 տարվա ազատազրկման է դատապարտվել «Կրոկուս Սիթի Հոլի» հարձակմանն աջակցած ԻՊ անդամըՌուսաստանում սկսվել են խորհրդարանական ընտրություններըՍուրեն Պապիկյանն այցելել է Պեկինի Ազգային պաշտպանական համալսարան․ ձեռք են բերվել պայմանավորվածություններ (տեսանյութեր)ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելություն՝ ՄոնտեվիդեոյումՍամվել Կարապետյանի տնային կալանքը կրկին երկարաձգվեցՀայաստանի շախմատի հավաքականները կրկին վստահ հաղթանակներ տարան Նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր՝ Մինսկի փողոցումՆերդրողներին հորդորում ենք զգոն լինել. ԿԲ-ն՝ «G Class invest»-ի արժեթղթերի առաջարկի վերաբերյալՀՀ դեսպանը Հնդկաստանի առևտրի նախարարության ներկայացուցչի հետ քննարկել է տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները

Զբոսաշրջիկներն ավելանում են, հյուրանոցային տեղավորումը՝ նվազում․ որտե՞ղ են մնում Հայաստան այցելողները

Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը 2026թ․ առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 14.8%-ով, սակայն նույն ժամանակահատվածում նվազել է հյուրանոցային տնտեսության օբյեկտներում տեղավորված զբոսաշրջիկների թիվը։ Փոխարենը զգալիորեն աճել է բարեկամների կամ հարազատների տներում, վարձով տրվող բնակարաններում և այլ վայրերում մնացած զբոսաշրջիկների թիվը։

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2026թ․ հունվար-հունիս ամիսներին Հայաստան է այցելել 1 մլն 41 հազար 598 զբոսաշրջիկ՝ 2025-ի 907 հազար 135-ի փոխարեն։ Սակայն նրանցից հյուրանոցային տնտեսության օբյեկտներում տեղավորվել է 374 հազար 250-ը՝ նախորդ տարվա 382 հազար 659-ի փոխարեն։ Այսինքն՝ զբոսաշրջիկների ընդհանուր թվի աճի պայմաններում հյուրանոցներում տեղավորվածների թիվը նվազել է 2.2%-ով։

Միաժամանակ 2026-ի առաջին կիսամյակում 667 հազար 348 զբոսաշրջիկ է մնացել բարեկամի կամ հարազատի տանը, վարձով տրվող բնակարաններում և այլ վայրերում։ Այս ցուցանիշը մեկ տարվա ընթացքում աճել է 27.2%-ով։ Այս փոփոխությունն ավելի տեսանելի է, եթե համեմատենք ոչ միայն նախորդ տարվա, այլև 2024-ի տվյալների հետ։

2024թ․ հունվար-հունիսին Հայաստան էր այցելել 944 հազար 162 զբոսաշրջիկ, որոնցից 418 հազար 264-ը՝ մոտ 44.3%-ը, տեղավորվել էին հյուրանոցներում։ 2025-ի նույն ժամանակահատվածում զբոսաշրջիկների ընդհանուր թիվը նվազել էր մինչև 907 հազար 135, իսկ հյուրանոցներում տեղավորվածների թիվը՝ 382 հազար 659։ Հյուրանոցային տեղավորման բաժինն այդ դեպքում կազմել էր մոտ 42.2%։ 2026-ի առաջին կիսամյակում այն արդեն մոտ 35.9% է։

Այսպիսով, Հայաստան այցելող զբոսաշրջիկների թվի աճին զուգահեռ հյուրանոցներում տեղավորվողների բաժինը նվազել է։ 2024-ի առաջին կիսամյակում հյուրանոցներում էր տեղավորվել զբոսաշրջիկների մոտ 44%-ը, իսկ 2026-ի նույն ժամանակահատվածում՝ 36%-ից պակասը։ Ընդ որում՝ 2025թ․ ամբողջ տարվա տվյալները նույնպես ցույց են տալիս նույն կառուցվածքը։ Այդ տարի Հայաստան է այցելել 2 մլն 263 հազար 642 զբոսաշրջիկ, որոնցից հյուրանոցներում տեղավորվել է 869 հազար 515-ը՝ 38.4%-ը։ Մնացած 1 մլն 394 հազար 127-ը՝ 61.6%-ը, տեղավորվել են բարեկամների կամ հարազատների տներում, վարձով տրվող բնակարաններում և այլ վայրերում։

Հատկանշական է նաև, որ 2026-ի առաջին եռամսյակում արդեն նույն միտումն էր արձանագրվել։ Այդ ժամանակ զբոսաշրջիկների թիվն աճել էր 17.2%-ով, սակայն հյուրանոցներում տեղավորվածների թիվը նվազել էր 3.4%-ով, իսկ այլ կացության վայրերում մնացածներինը՝ աճել 28.9%-ով։

Այս տվյալները, սակայն, ինքնին չեն նշանակում, որ զբոսաշրջիկները նախկինում հյուրանոցներում մնալուց այժմ զանգվածաբար անցել են վարձով բնակարանների։ Վիճակագրությունը ցույց է տալիս միայն, որ զբոսաշրջիկների ընդհանուր թվի աճը վերջին շրջանում ամբողջությամբ չի արտացոլվել հյուրանոցային տեղավորման ցուցանիշներում։

Այստեղ հարց է առաջանում՝ ինչո՞վ է պայմանավորված այս փոփոխությունը։ Արդյո՞ք զբոսաշրջիկներն ավելի հաճախ են ընտրում վարձով բնակարաններն ու այլ կացարանները, թե՞ այստեղ դեր ունեն հյուրանոցների գներն ու Հայաստան այցելող զբոսաշրջիկների կառուցվածքի փոփոխությունները։

Արմեն Խեչումյան