Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքում կպաշտպանեն Գերմանիայի զինված ուժերը
Գերմանիայի զինված ուժերը կապահովեն Լատվիայի օդային տարածքի պաշտպանությունը հոկտեմբերի սկզբին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքում։ Այդ մասին տեղեկացնում է Deutsche Welle-ն։
Որոշումը կայացվել է վերջին շաբաթների և ամիսների ընթացքում Բալթյան երկրների օդային տարածքում անօդաչու թռչող սարքերի կողմից իրականացվող խախտումների աճի ֆոնին։ Գերմանիան աջակցում է արևելյան թևում խոցելի դիրքերում գտնվող դաշնակիցներին և սեպտեմբերի վերջից մինչև հոկտեմբերի սկիզբն ընկած ժամանակահատվածում կտեղակայի փոքր զորախումբ՝ համալրված Eurofighter կործանիչներով, որոնք Նոյբուրգ-ան-դեր-Դոնաուի ավիաբազայից կտեղափոխվեն Լատվիայի կենտրոնական մասում գտնվող Լիելվարդեի ռազմական օդանավակայան։
Լատվիա կուղարկվեն նաև մի քանի տասնյակ զինծառայողներ և մասնագետներ։ Ավելի վաղ Լատվիայի կառավարությունը ՆԱՏՕ-ի դաշնակիցներից աջակցություն էր խնդրել օդային տարածքի պահպանման հարցում՝ ընտրությունների ընթացքում անվտանգությունն ապահովելու նպատակով։ Լատվիայի խորհրդարանի (Սեյմի) ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 3-ին։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունով