Էմանուել Մակրոնը վառելիքի գները որակել է որպես անտանելի
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի բենզալցակայաններում վառելիքի գները, որոնք կտրուկ աճել են փետրվարին Իրանի մասնակցությամբ հակամարտության սկսվելուց հետո, որակել է որպես անտանելի։ Այդ մասին տեղեկացնում է Daily Beirut պարբերականը։
Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարար Ռոլան Լեսկյուրը խոստովանել է, որ նավթամթերքի գները տեսանելի ապագայում բարձր կմնան։ Երկրում դիզվառելիքի արժեքը գերազանցել է լիտրի դիմաց 2,30 եվրոն, իսկ բենզինինը՝ 2,20 եվրոն։ Տվյալ ցուցանիշները միջինում 30%-ով բարձր են ճգնաժամից առաջ գրանցված մակարդակից։ Որոշ լցակայաններում գները մոտենում են 3,00 եվրոյի։
«Ծովային երթուղիների շրջափակումներն ուղղակի հետևանքներ են ունենում մեր առօրյա կյանքի վրա։ Ֆրանսիացիներն այդ ազդեցությունը զգում են բենզալցակայաններում, որտեղ գները դարձել են անտանելի»,- հայտնել է Մակրոնը։
Նախօրեին նա պահանջել էր, որ կառավարությունը գործադրի բոլոր ջանքերը՝ Ֆրանսիայում վառելիքային ճգնաժամը լուծելու համար։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունով