ԱՄՆ-ն վիզաներ է տրամադրել Փեզեշքիանին և Արաղչիին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար. NBC News
ԱՄՆ իշխանությունները վիզաներ են տրամադրել իրանական պատվիրակության անդամներին, այդ թվում՝ նախագահ Մասուդ Փեզեշքիանին և արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիին, որպեսզի նրանք ներկա գտնվեն հաջորդ շաբաթ Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային: Այս մասին հաղորդում է NBC News-ը՝ վկայակոչելով Պետքարտուղարության ներկայացուցիչներից մեկին։
Այնուամենայնիվ, իրանական պատվիրակության անդամների նկատմամբ որոշակի սահմանափակումներ կգործեն։ «Ընդունող երկրի կարգավիճակից բխող մեր պարտավորություններին համապատասխան՝ Իրանի վարչակարգի հիմնական պատվիրակությունը կկարողանա մասնակցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվա միջոցառումներին։ Պատվիրակության նկատմամբ կկիրառվեն տեղաշարժի սահմանափակումներ, ինչպես նաև, մեր քաղաքականությանը համապատասխան, արգելքներ կսահմանվեն շքեղության և այլ ապրանքների ձեռքբերման համար»,- հայտնել է NBC News-ի զրուցակիցը։
Չնայած իրանական պատվիրակությանը մուտքի վիզաներ տրամադրելուն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն, ըստ աղբյուրների, կրկին մերժել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի մասնակցությունը Գլխավոր ասամբլեային՝ պատժամիջոցների պատճառով։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունով