Իրանի ԱԳՆ-ն արտաքսել է Շվեդիայի դեսպանատան աշխատակցին
Իրանի արտաքին գործերի նախարարությունը մերժել է Ստոկհոլմում Իրանի դեսպանատան աշխատակցի հասցեին Շվեդիայի մեղադրանքները երկրի ներքին գործերին միջամտելու մասին և արտաքսել է դիվանագիտական ներկայացուցչության աշխատողին՝ ի պատասխան Ստոկհոլմի գործողությունների։
Իրանի արտգործնախարարությունը կանչել է Շվեդիայի դեսպանին և նրան վճռական բողոք հայտնել Թեհրանի նկատմամբ Ստոկհոլմի ապակառուցողական քաղաքականության կապակցությամբ։ «Այդ հանդիպման ընթացքում մերժվել են Իրանի հասցեին Շվեդիայի անհիմն մեղադրանքները, ներառյալ այդ երկրի գործողությունները՝ կապված Ստոկհոլմում Իրանի դեսպանատան իրանցի դիվանագետներից մեկի հետագա աշխատանքը խոչընդոտելու հետ», - նշվում է Իրանի դիվանագիտական գերատեսչության հայտարարության մեջ։
Իրանի ԱԳՆ-ն նաև Շվեդիայի դեսպանին հայտնել է, որ Թեհրանում այդ երկրի դիվանագետներից մեկն «ակնհայտ պատճառներով, որոնք պարզաբանվել են նրան, պետք է Իրանը լքի 48 ժամվա ընթացքում»։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունով